Հարգելի բնապահպաններ` Մաշտոցի պուրակի անկոտրում պահապաններ, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայից մեր ջերմ ողջյուններն ենք հղում Ձեզ:
Լեհաստանի հայ երիտասարդների միությունը ամբողջովին սատարում է Ձեր ձեռնարկած պայքարը:
Հանուն քաղաքամայր Երևանի և հանուն բնապահպանական արդարության ուղղված այս պայքարով դուք փայլուն օրինակ եք ծառայում հայ երիտասարդության համար: Ձեր անկոտրում ու կամային պայքարի արդյունքում է, որ այսօր Հայաստանում օր օրի հասունանում է քաղաքացիական հասարակության նշանակությունը: Մենք դատապարտում ենք իշխանությունների վարած տկար քաղաքականությունը` հույս հայտնելով, որ մոտ ապագայում հիմնականում Ձեր գործադրած ջանքերի ու ճնշման շնորհիվ ի վերջո նրանք կընկրկեն և բնապահպանական արդար որոշում կկայացնեն:
Վերստին հայտնում ենք Ձեզ մեր ողջույններն ու աջակցությունը:
Աստված մեզ հետ:
Վարշավայում Եվրամիության կամավոր `Գևորգ Քեհյան
Լեհաստանի Հայ Երիտասարդների Միություն