Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն կոչ է անում Ապրիլի 24-ը լռության օր հայտարարել

Ապրիլ 20,2012 21:14

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր Գավառում հայտարարեց. «Թեեւ Ապրիլի 24-ը քարոզարշավի օր է լինելու, եւ ամեն կուսակցություն ուզում է իր քարոզչությունը մեկ օր էլ ավելի անել, Դաշնակցությունն այդ օրը դադարեցնելու է  իր քարոզչությունը։ Մենք այդ օրը կուսակցության քարոզչություն չենք անելու»։ Ռուստամյանը նաեւ կոչ արեց մյուս բոլոր քաղաքական ուժերին. «Եկեք այդ օրը մեր ժողովրդին թողնենք միավորվի իր  մեծ պայքարի մեջ՝ հանուն Հայ  դատի խնդիրների լուծման, հանուն Ցեղասպանության զոհերի հիշատակի, որովհետեւ այդ զոհերն են դա պահանջում՝ ասելով՝ մի կողմ դրեք ձեր տարաձայնություններն ու հանուն ազգային խնդիրների համախմբվեք, դարձեք մեկ մարմին, մեկ թիմ»։

Ռուստամյանը նաեւ շեշտեց, թե Ապրիլի 24-ին, որը «Դաշնակցության համար հայ ժողովրդի ամենամեծ  համախմբման օրն է եղել, երբ մենք ամեն ինչ արել ենք, որ աշխարհի տարբեր ծայրերում, անկախ կուսակցական պատկանելությունից հայերն այդ օրը, գոնե, համախմբվեն հանուն ազգային նպատակների, հանուն ընդհանուր պայքարի, որ այդ ընդհանուր պայքարը չպառակտվի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30