Անգլիայի պրեմիեր լիգայի աստղերը որպես կանոն հրապուրված են շքեղ ու թանկարժեք մեքենաներով, որոնցից յուրաքանչյուրը հարյուր հազարավոր ֆունտ ստերլինգ արժի: Էլ չենք խոսում դրանց համար սեփական կայանատեղիների մասին:
«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի ազգային հավաքկանի հարձակվող Ուեյն Ռունին այս առումով տարբերվում է մյուսներից: Նրա հոբին նժույգներն են: Վերջերս 26-ամյա ֆուտբոլիստը 63 հազար ֆունտ ստերլինգով ($100 հազար) նոր նժույգ է գնել: «Մենք նրան կոչել ենք Պիպի», – գրել է Ռունին: Նա իր կնոջ՝ Քոլինի, հետ նժույգներով հրապուրվել սկսել է բոլորովին վերջերս: Անցած տարվա դեկտեմբերին ամուսինները նույն գումարով ձեռք էին բերել «Սվետչարունի», իսկ 15 հազար ֆունտ ստերլինգով՝«Թովմե» անուններով զտարյուն նժույգներին:
«Sun»-ը գրում է, որ Ռունին ձիերը պահելու տեղ չունի: Այդ պատճառով կենդանիներին պահում է իր թիմակից Մայքլ Օուենի ձիանոցում, որը նույնպես նժույգների մեծ սիրահար է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ