Համաշխարհային բռնցքամարտի լեգենդ Մայք Թայսոնը ամերիկյան հեռուստաշոուներից մեկում հայտարարել է, թե իր բանտում գտնվելու ժամանակ հղիացրել է աշխատակցուհիներից մեկին:
«Երկաթյա Մայքը», սակայն, չի ճշտել, թե որերորդ ազատազրկման ժամանակ է դա եղել (Թայսոնը ճաղերի ետեւում հայտնվել է երեք անգամ): «Բանտում նման բաներ պատահում են: Սակայն երեխան չծնվեց», – Թայսոնին մեջբերում է ESPN-ը:
Մայք Թայսոնը ամուսնացել է երեք անգամ եւ ունի ութ երեխա: Նրա «ձեռքի տակով» անցած կանայք մեկ անգամ չէ, որ միլիոնավոր դոլարների փոխհատուցում են պահանջել, երբեմն՝ անհիմն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ