«Լֆիկն ապացուցեց մի քանի օր առաջ, որ ժողովուրդն իր անունը ճիշտ է դրել, որովհետեւ նա թաքնվում է «լֆիկների»ետեւում»,-այսօր ՀԱԿ-ի հանարահավաքին ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա վստահեցրեց, որ հաղթանակ է տանելու թիվ 7 ընտրատարածքում: Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի՝ հեռուստաբանավեճից հրաժարվելուն՝ նա ասաց. «Նեմեց Ռուբո, եթե սրանից հետո մտքովդ կանցնի հոխորտալ, ճղճղալ ՀԱԿ-ի հասցեին, ուրեմն կհիշես ապրիլի 16-ը երբ փախար ուղիղ եթերում, խոսող մարդը չէր փախնի: Նա ասում էր էդ կալիբրի գործիչ չեմ: Նեմեց Ռուբո, դու Արտաշես Գեղամյանի կալիբրի գործիչ ես, որովհետեւ նրա հետ ընդգրկված ես նույն ցուցակում, դու Շուշան Պետրոսյանի կալիբրի գործիչ ես, Արմեն Գեւորգյանի կալիբրի գործիր ես, եւ ի վերջո դու Դավիթ Հարությունյանի կալիբրի քաղաքական գործիչ ես, որոնց հետ ընգրկված ես միեւնույնն ցուցակում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ