Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքում 30 վայրկյանանոց հեղափոխության կոչ արեց. «Տասնյակ հազարավոր ոստիկանները, ընտրակաշառք վերցնողները, մարդիկ, որ վախենում են ակտիվութուն ցոցաբերել՝ ինչ-որ բան կորցնելու վախից դրդված, եղբայրներ, մենք ձեզնից չենք ակնկալում, որ ճակատամարտ տաք բեսպրրեդելի, օլիգարխիայի դեմ, գաք մեր հանրահավաքներին, որ սոցհարցումների ժամանակ հայտարարեք, որ քվեարկելու եք ՀԱԿ-ի կողքին: Երբ բախում են ձեր դուռը, ասեք, նոր ՀՀԿ-ական եք եւ քվեարկելու եք ՀՀԿ-ի օգտին: Ասեք այն, ինչբ ձեզանից ուզում են լսել ձեր հաստավիզ օլիգարխիան: Մայիսի 6-ին ժպտացեք Սերժիկի ժպիտով, երբ մտաք ընտրատեղամաս, բայց երբ վերցրիք քվեաթերթիկը, 30 վայրկյանանոց մեր հեղաշրջումը մեկնարկում է: Ընդամենը 30 վայրկյան եւ Մարտի մեկի, Հոկտեմբերի 27-ի զոհերի համար պատասխան կտան: Ոչ ոք չի իմանա, որ հենց դուք եք ընդամենը 30 վայրկյանների ընթացքում ցաքուցրիվ արել, տապալել լֆիկասերժիկական վարչախումբը: 30 վայրկյանը գաղտնի է՝ ձեր անձնական կյանքի նման: Սաշիկն ու Լֆիկը կրակ էլ դառնան՝ չեն կարողանալու իմանալ, թե ինչպես եք քվեարկել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ