Այսօր Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքը սկսվեց կես ժամ ուշացումով: Պատճառն այն է, որ չէին թուլատրում տեխնիկան տեղադրել բեմում, հոսանքից օգտվել եւ այլն: Նույնիսկ թույլ չէին տալիս դինամիկները տեղադրել բեմում, որպեսզի ձայնն ապահովեին:
Առաջինը ելույթ ունեցավ Գայանե Առուստամյանը, որն առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքում: Նրա խոոսքերով՝ «Մարդիկ փախչում են Հայաստանից, իսկ ովքեր չեն փախչում՝ քայքայվում են բարոյապես եւ ֆիզիկապես, 40-45 տարեկան տղամարդիկ մեռնում են ոտքի վրա: Ես երեկ եմ եղել երկրորդ մասիվի հանրակացարանում եւ ասում եմ, որ այնտեղ վերջին ուրախությունը եղել է այն, որ Զատկի տոներին չպիտակավորված,ժամկետանց ձու են բաժանել: Խաչիկ Ասրյանը վկա, Սերժ Սարգսյանի քաղաքականությունը հիտլերյան քաղաքականություն է»:
Վահան Վարդապետյանի խոսքերով՝ «Իշխող վարչախմբի յուրաքանչյուր կարգախոս ընկալելի է հակառակ բովանդակությամբ՝ «Առաջ, Հայաստան» են ասում, դատարկվում է Հայաստանը, ռոմանտիկ կարգախոս` «Ես սիրում եմ քեզ», բայց այսպես ոչ թե սիրում, այլ՝ ատում են: Հայտարարում էր, որ ԱԺ-ում օլիգարխներ չեն լինելու, սակայն թաղեթաղ ընկած խնդրում են ձայն տալ միայն ու միայն օլիգարխներին: Դե, հավատացեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ