Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆարմանյանը դիմումը հետ վերցրեց` հավասար մրցակցություն ապահովելու համա՞ր

Ապրիլ 20,2012 19:09

Այսօր` ապրլի 20-ին, ժամը 15:00-ին թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննության առավ պատգամավորության թեկնածու Սամվել Ֆարմանյանի դիմումը, համաձայն որի նախընտրական քարոզարշավի ընթացքում պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանի կողմից կատարվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնների խախտում: Մասնավորապես, թեկնածու Վլ. Կարապետյանի քարոզչական պաստառները փակցվել են թիվ 2 ընտրատարածքում գտնվող բազմաբնակարան շենքերի վրա` չունենալով դրա համար օրենքով սահմանված համաձայնությունը:

Թիվ 2 ԸԸՀ-ի նիստում թեկնածու Վլ. Կարապետյանի լիազոր ներկայացուցչի կողմից չներկայացվեց որևէ ապացույց առ այն, որ թեկնածուն դիմել և ստացել է ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համաձայնությունը, ինչը պարտադիր պայման է: Հետևաբար, վարույթի տրամաբանական ելքը պիտի լիներ թեկնածու Ս. Ֆարմանյանի դիմումի բավարարումը և, արդյունքում, թեկնածու Վլ. Կարապետյանի կողմից օրենքի խախտումով փակցված պաստառների հեռացումը: Թեև դա իրավական  տեսանկյունից կլիներ միակ ճիշտ լուծումը, սակայն քարոզարշավում հավասար մրցակցության իմաստով թեկնածու Վլ. Կարապետյանի համար կստեղծեր լրացուցիչ բարդություններ:

Հաշվի առնելով այդ հանգամանքը` թեկնածու Ս. Ֆարմանյանի ներկայացուցիչը հայտնեց հանձնաժողովին, որ հրաժարվում է ներկայացված դիմումից, որից հետո հանձնաժողովը որոշում կայացրեց կարճել հարուցված վարչական վարույթը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ թեկնածու Վլ. Կարապետյանի լիազոր ներկայացուցչի կողմից պատգամավորության թեկնածու Ս. Ֆարմանյանի դեմ ներկայացված նույնաբովանդակ դիմումը հանձնաժողովը մերժեց, քանի որ, ի տարբերություն թեկնածու Վլ. Կարապետյանի, պատգամավորության թեկնածու Ս. Ֆարմանյանը սահմանված կարգով ստացել էր պաստառները փակցնելու համաձայնությունը:

ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30