Ազատության հրապարակում ընթանում են ապրիլի 22-ին կայանալիք աշխարհահռչակ երգիչ Անդրեա Բոչելիի համերգի նախապատրաստական աշխատանքները: Բեմն արդեն պատրաստ է, այս պահին ընթանում են լույսերի տեղադրման աշխատանքները:
Բեմը և տարածքը հսկող անվտանգության աշխատակիցները «Ա1+»-ի հետ զրույցում նշեցին, որ այսօր, վաղը և մյուս օրը տարածքը երկաթյա պատնեշներով փակ է լինելու: Այն հարցին, արդյոք տեղյակ են, որ այսօր երեկոյան ժամը 18-ին ՀԱԿ-ը հանրահավաք է կազմակերպել Ազատության հրապարակում և ինչպես պետք է այն տեղի ունենա, նրանք ևս մեկ անգամ կրկնեցին, որ երկաթյա պատնեշներից այն կողմ մուտքն արգելված է:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ