Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մազմանյան. Անկուսակցական եմ, բայց ընդունում եմ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» գաղափարախոսությունը

Ապրիլ 20,2012 17:20

Այսօր Peoplemeter մամուլի ակումբը Golden Tulip Hotel Yerevan-ում հյուրընկալել էր ռեժիսոր, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանին, թեման էլ հետեւյալն էր՝ «Մշակութային քաղաքականություն եւ քաղաքական մշակույթ»:

Aravot.am-ի դիտարկմանը, թե ընտրված թեման փոքր-ինչ բառախաղի է նման, ինքը որի՞ կրողն է՝ մշակութային քաղաքականությա՞ն, թե՞ քաղաքական մշակույթի, Արմեն Մազմանյանը պատասխանեց, որ թեեւ անկուսակցական է, սակայն ընդունում է ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» գաղափարախոսությունը: Նա նշեց, որ իր համար գլխավորը գաղափարական հենքն է, ու ինքը մնում է մշակութային քաղաքականության կրողը:

Ռեժիսորի համոզմամբ, «Մշակույթը չի սկսվում ու ավարտվում մայրաքաղաքով. Գորիսում արդեն ունենք թատրոնի ու կինոյի համապատասխան մասնագիտությունների գծով բացված կուրսեր, այս տարի էլ նույնն իրականացնելու ենք Կապանում»:

Ռեկտորի «դարդուցավը», իր խոսքերով՝ մեկ-երկուսը չեն. «Օրինակ, մանկավարժական ինստիտուտը փողով թատերականից տանում է դասախոսների, որովհետեւ ինքն ունի, ասենք՝ 10 հազար ուսանող, իսկ մենք՝ հազար: Արտադրում է ամեն տարի 25 ռեժիսոր, ի՞նչ են անելու նրանք… Այսօր ուսանողության հանդեպ պետք է կիրառվի տեր Թոդիկի մեթոդը, թե չէ այսպես բարձիթողի վիճակով մենք ոչ թե կբարձրանանք, այլ՝ հակառակը»:

Մազմանյանը սահուն անցում կատարելով Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի թեմային ասաց. «Ինչ-ինչ պատճառներով ես Բրյուսովի նախկին ռեկտորին չեմ բարեւել, բայց դա չի նշանակում, թե կարող եմ ինձ իրավունք վերապահել նրա հասցեին հնչեցնելու նսեմացնող արտահայտություններ»:

ՀԱԿ անդամների մեծամասնությանը նա որակեց՝ «մուտիլովշչիկներ են», ապա հավելեց, թե այնտեղ կարգին մարդիկ էլ կան.« Հիշո՞ւմ եք, Բագրատյանն էր ասում՝ 2 ձու մի կերեք, կերեք 1-ը: Հիմա ի՞նչ, ազգի փրկի՞չ են խաղում… Նրանք պարզապես աբիժնիկներ են: Դարձյալ խնդրում եմ՝ գոնե էս միտքս չջնջեք՝ ես նրանց թշնամի չեմ համարում: Դա իմ, ձեր կենսագրության մի մասն է»:

Մազմանյանը սերիալների մասին էլ խոսեց, ասաց, որ նկարահանվում են նաեւ իր ուսանողները, չխնայեց սոցիոլոգիական այն հարցումները, որոնք «ռեյտինգավորում» են այս կամ այն միջոցառումը. «Անցյալ տարի, երբ հրապարակում տոնում էինք մայիսի 9-ը, երեք երիտասարդ երգիչներ միկրոֆոնով, էրոտիկ շարժումներով իբր երգ էին հնչեցնում: Այ այստեղ է, որ ես մնում եմ իմ համոզմանը՝ ցենզուրա կոչվածը պետք է»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30