Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԴԿ փոխնախագահ. «Բռնություններ էլի կլինեն» (Տեսանյութ)

Ապրիլ 20,2012 17:04

«Տպավորությունն այնպիսին է, որ ընտրողների սակավությունը տարբեր քաղաքական ուժերի հանդիպումների ժամանակ ինչ-որ չափով պայմանավորված է նրանով, որ հասարակությունը կարծես թե վախեցած է: Իսկ իշխանությունների  հանդիպումներին մարդկանց մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ նրանց պարզապես բերում են: Այդ կուսակցությունները վարչական ռեսուրս ունեն, կարողանում են շատ մարդ ապահովել և տպավորություն ստեղծել»,- Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով քարոզարշավը՝ ասաց Հայաստանի Կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) միասնական համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանը: Նա վստահեցնում է, որ այսպիսով կուսակցությունների միջև ստեղծվել են անհավասար պայմաններ, այնինչ ավելի ճիշտ կլիներ միջկուսակցական երկխոսությունների հնարավորություն  տրվեր, որպեսզի ընտրողները կարողանային ծանոթանալ բոլոր կուսակցությունների ծրագրերին:

Քարոզարշավի ընթացքում բռնությունների կիրառման երևույթների մասին էլ ասաց. «Բռնություններն անթուլատրելի են, երկուստեք պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ ավելորդ լարվածության տեղիք չտալ»: Պարոն Սաֆարյանը, անդրադառնալով «Ժառանգության» և ՕԵԿ-ի գործողություններին, գտավ որոշ նմանություններ. «Երկուսն էլ ազատական գաղափարախոսության կրողներ են և ըստ էության երկուստեք նույն դաշտում և նույն ընտրազանգվածի վրա են աշխատում»:

Բռնությունների կիրառման մասին Դեմկուսի համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականում գտնվող Արմեն Հովսեփյանն ասաց. «Դատելով այն բանից, թե ինչ համակարգի պայմաններում ենք ապրում, հաշվի առնելով հասարակության բարոյական անկումը, սրանք բնական բաներ են և էլի կլինեն: Այս կուսակցութունների ժխորը, անարժան մարդկանց մեյդան մտնելը, այդ ամենը սրանց հետևանքներն են»:Պարոն Հովսեփյանը նշեց, որ հենց այս համակարգը փոխելու համար էլ դեմոկրատները ցանկանում են մտնել խորհրդարան: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Դեմկուսին թույլ կտա°ն: Ա. Հովսեփյանը պատասխանեց. «Պիտի պայքարենք, որ հասնենք մեր նպատակին: Սխալվելու լիմիտը սպառվել է, այլևս չպետք է սխալվենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30