Այսօր Վ. Բրյուսովի անվան համալսարանում նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հետ հանդիպման ժամանակ ուսանողներից մեկը հարցրեց իրականությանը համապատասխանու՞մ են լուրերը, թե իրենց համալսարանի շենքն արդեն գնորդ ունի, եւ նախատեսված է բուհի փոխարեն հյուրանոց կառուցել: Ի պատասխան՝ պարոն Զոլյանն ասաց. «Չեմ կարող մեկնաբանել… Եկեք այս պահին գոնե այս հարցում հավատանք պարոն նախարարին, որը հերքել էր լուրը, բայց սպասենք, որ պարոն վարչապետն էլ դրա մասին ասի»: Ուսանողներից մեկն էլ անդրադարձավ նախարարի երեկվա հայտարարությանը, թե բուհը դիպլոմների որակավորման խախտումներ է թույլ տվել: «Նախարարի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում, բարի համբավը արատավորելու հարցադրումն ենք բարձրացնելու դատարանում: Չեմ ցանկանում նախարարի այս կամ այն հայտարարությանն անդրադառնալ, բայց իմ օգնականներն այդ բոլոր հայտարարությունները հավաքում են, եւ հարկ եղած դեպքում՝ դրանց համապատասխան իրավական գնահատական է տրվելու»,- պատասխանեց պարոն Զոլյանը:
Aravot.am-ը պարոն Զոլյանից հետաքրքրվեց, թե երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ինչ հարցեր են քննարկել. «No comment. այդ հարցը ուղղեք նախագահի մամուլի ծառայությանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև