Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարությունը վտանգավոր նյութերի ցանկը չի թարմացնում

Ապրիլ 20,2012 16:52

Ամեն անգամ, երբ սպառողների իրավունքների պաշտպանները ներկայացնում են իրենց մոնիտորինգի արդյունքները եւ ահազանգում պարենային եւ ոչ պարենային ապրանքների շուկայի թերությունների մասին, որպես կանոն, խոսում են առանց փաստերի եւ հրաժարվում բարձրաձայնել որեւէ ապրանքատեսակի անուն: Այսօր «Արմատ» ակումբում Aravot.am-ի հարցին, թե կհայտնե՞ք, կոնկրետ ո՞ր ապրանքները սերտիֆիկացված չեն եւ սպառողի առողջության համար վտանգ են ներկայացնում,

Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանն ասաց`գնումներ կատարելիս պահանջեք սերտիֆիկատ եւ եթե չունեն՝ ուրեմն մի գնեք:

Տիկին Միլետան սպառողներին կոչ արեց «շլացուցիչ գովազդներին» չխաբվել եւ հաշվի առնել, որ որքան շուտ է այս կամ այն լվացանյութը թողնում իր ազդեցությունն, այնքան մեծ է նրա վտանգը. «Հատկապես վտանգ են ներկայացնում մակերեսային ակտիվ նյութերը`(ման), դրանք ագրեսիվ միացություններ են եւ օգտագործելու դեպքում պետք է շատ լավ լվանալ: Սակայն շատ հաճախ ապրանքների վրա հայերեն մակնշումները թերի են եւ սպառողը պատշաճ տեղեկություն չի կարողանում ստանալ այս կամ այն լվացման միջոցում կամ կոսմետիկայում առկա քիմիական նյութերի մասին»:

Սպառողների պաշտպանի խոսքերով, չնայած նրան, որ բիզնեսը զարգացել է, քիմիական նոր նյութեր են ի հայտ եկել, բայց առողջապահության նախարարությունն առաջնորդվում է 2005 թվականի սահմանած ցանկով, որտեղ 423 անուն նյութեր կան, որոնց առկայության դեպքում այս կամ այն ապրանքը չի սերտիֆիկացվում:

Մասնագետի ներկայացմամբ, արդեն քանի տարի է՝ մեր շուկա են թափանցում «պարաբեն» քիմիական միացություն պարունակող ապրանքներ, որոնք առկա են հատկապես կոսմետիկ միջոցներում, սակայն այս նյութը առայժմ տեղ չի գտնում վտանգավոր նյութերի ցանկում: Մինչդեռ տիկին Միլետայի կազմակերպությունը Կորեայից ահազանգ է ստացել, որ «պարաբեն» կոնսերվանտն առաջացնում է դերմիտ, ալերգիա, մաշկի ու կրծքագեղձի քաղցկեղ:

Ըստ մասնագետի, մարդու առողջության համար վտանգ են ներկայացնում նաեւ լամինատե հատակները, եվրալուսամուտները, ներկանյութերը եւ այլն. «Եվրոպան վաղուց հրաժարվել է մանկապարտեզներում, դպրոցներում, մարդկանց բնակարաններում եվրալուսամուտների կիրառումից»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30