Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ը Սուքիասյանի դեպքից հետո է փոխել իր վերաբերմունքը Ծառուկյանի նկատմամբ»

Ապրիլ 20,2012 16:48

Այսօր Aravot.am-ի հարցին`որպես քաղաքագետ ինչպե՞ս կբացատրեք այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախկինում վերջ էր դնում «դոդացմանը, սերժանտացմանը», հիմա` թողել է միայն սերժանտացումը եւ հաճոյախոսություններ է անում ԲՀԿ-ի հասցեին` ԲՀԿ ցուցակում ընդգրկված, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Որովհետեւ Գագիկ Ծառուկյանն իր ժողովրդահաճո գործերով ապացուցեց, որ ինքն արժանի է այլ` ավելի հարգալից վերաբերմունքի: Այ, թող մյուսներն էլ` Սամվել Ալեքսանյանը, Ռուբիկ Հայրապետյանը նույն ճանապարհը բռնեն, նրանք չեն կարող: Դրա համար ժողովուրդը նրանց չի սիրում, ատում է, իսկ Գագիկին սիրում է: Իսկ ժողովուրդը չի սխալվում: Լուսահոգի Կարեն Սերոբիչն ինձ ասում էր` ժողովուրդը երեխայի նման է, ոնց որ երեխան է զգում՝ ով է անկեղծ, ով է լավ, բարի մարդ եւ ով է չար մարդ, այդպես էլ ժողովուրդն է: Չարից միշտ երեխան հրաժարվում է, երբեմն մեծերը չեն հասկանում` այ մարդ, ինչո՞ւ չի ուզում երեխան գնա այդ մարդու մոտ, որովհետեւ երեխան ինտուիցիա ունի, զգում է: Հնարավոր չէ ժողովրդին էլ խաբել: Անպայման նա իր վերաբերմունքով կպատժի, հիմա պատժում է Լֆիկին, Նեմեցին, պատժում է իր վերաբերմունքով: Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, նա անմռունչ, քարկոծումներին դիմանալով` իր գործերով ապացուցեց ամեն ինչ: Ես այսօր տեսնում եմ, որ Գագիկը մարդ է, որը բարությունը սփռելուց հաճույք է ստանում»:

Հմայակ Հովհաննիսյանի մեկնաբանությամբ` Նիկոլ Փաշինյանը եւ ընդհանրապես ՀԱԿ-ն իրենց վերաբերմունքը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ փոխեցին նաեւ Խաչատուր Սուքիասյանի դեպքից հետո. «Նիկոլը ներքուստ շատ բարդույթավորված մարդ է: Առաջ նա որեւէ տարբերակում չէր դնում Ծառուկյանի եւ մյուս մեծահարուստ օլիգարխների միջեւ, բայց այսօր նա այդ տարբերությունը տեսնում է: Ցայտուն օրինակ է դրա համար Սուքիասյանի դեպքը, մարդու ունեցվածքը խլեցին, փորձեցին օգտագործել այդ նպատակով Գագիկ Ծառուկյանին, որին առաջարկվեց գնել Սուքիասյանին պատկանող «Բջնին»: Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց, ասաց` ես աչք չեմ դնի եւ ընկած մարդու ծանր վիճակից չեմ օգտվի, սա ինչ է, ցուցանիշ չի՞: Ցուցանիշ է, իսկ Հայրապետյան Ռուբենը գտնվեց, դա արեց` տիրացավ ուրիշի սեփականությանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30