Լրահոս
Օրվա լրահոսը

Զոլյանը բացառիկ մանրամասներ է հրապարակելու

Ապրիլ 20,2012 16:45

Այսօր Վ. Բրյուսովի անվան համալսարանում ԿԳ նախարարի կողմից պաշտոնանկ արված բուհի ռեկտորի՝ Սուրեն Զոլյանի եւ ուսանողների հերթական հանդիպումն էր: Պարոն Զոլյանն ուսանողներին խնդրեց հարցը չքաղաքականացնել. «Ես հարգում եմ ամեն մեկիդ քաղաքական հայացքները, բայց բուհի ներսում բոլորս բրյուսովցի ենք: Մենք որեւէ քաղաքական ուժի պատվերը չենք կատարում, մենք պաշտպանում ենք մեր իրավունքը: Խոստանում եմ, եթե հարկ լինի՝ առաջինը ես այս հարցը կդարձնեմ քաղաքական, ես դրա ձեւերը գիտեմ, բայց մինչեւ ես դա չեմ արել, թող ոչ ոք չանի: Մենք մեր հարցերը մեզանով ենք լուծելու: Հիմա ցանկացած կուսակցությունից կերազեին գալ այստեղ ու ողջույնի խոսք ասել, բայց եթե ուզում են քննադատել կամ պաշտպանել՝ թող գնան իրենց միտինգներին դա ասեն»:

Նախկին ռեկտորը, դիմելով ուսանողներին, նաեւ ասաց.«Ոչ միայն ուժն է ծնում իրավունքը, այլեւ իրավունքն է ծնում ուժը… դրա համար նույն ձեւով կազմակերպված պետք է աշխատենք, պետք է թույլ չտանք, որ այստեղ ներխուժեն ուժային կառույցները: Եթե նման փորձ լինի, ես իմ վրայից հանում եմ որեւէ պատասխանատվություն»:

Սուրեն Զոլյանի խոսքերով, ինքը խնդրի վերաբերյալ վարչապետին նամակ էր ուղարկել, սակայն պատասխան նամակով կառավարությունը պահանջել էր, որ Զոլյանը նամակը ուղարկի ոչ թե համալսարանի բլանկով, այլ շարքային քաղաքացու դիմումի ձեւով. «Վարչապետի հետ չկարողացա հանդիպել մարտի 26-ից, դա ձեզ հաջողվեց միանգամից, դրա համար դիմում եմ ձեր օգնությանը: Խնդրում եմ դուք տանեք այս նամակը պարոն վարչապետին»: Հանդիպման վերջում պարոն Զոլյանը խոստացավ իր ու նախարարի կոնֆլիկտի մասին առաջիկայում հրապարակել բացառիկ մանրամասներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30