Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Խաչատրյան. «Ինքն ո՞վ ա, որ իմ ոտը կտրի, իրա հերն էլ անիծած»

Ապրիլ 20,2012 16:25

«Ես չեմ էլ իմանում դրա շենքը որտեղ է:Ես ոչ մի կապ չունեմ այդ շենքի հետ, ոչ խնդիր ունեմ այդ շենքի հետ կապված, ոչ ապրում եմ այդ շենքում, ոչ ուզում եմ Հմայակ Հովհաննիսյանի հետ որեւէ առնչություն ունենալ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի արած հայտարարությանը: Ինչպես տեղեկացել ենք, այսօր հրավիրած ասուլիսում Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իր աշխատողները տեսել են, թե ինչպես է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը շոյում իր գրասենյակի պատերը: Նա վստահեցրելէր, որ Սուրեն Խաչատրյանը ախորժակ ունի տիրանալ այդ գրասենյակին` գործարար Սենիկ Ջուլհակյանի միջոցով եւ նրա անվան տակ: Սուրեն Խաչատրյանն ասաց, որ Սենիկ Ջուլհակյանին ճանաչում է. «Ճանաչում եմ, գորիսեցի է, բայց նման բան չկա, թե ուզում եմ իր միջոցով շենքին տիրանալ»:

Ինչ վերաբերում է Հմայակ Հովհաննիսյանի այն խոսքերին, թե «Սուրեն Խաչատրյանի ոտը Երեւանից կտրելու եմ, նա իրավունք չունի Երեւանով անգամ քայլելու»` Սուրեն Խաչատրյանն ասաց. «Խորհուրդ տվեցեք այդ մարդուն, թող բուժման գնա, էդ մարդը երեւի բուժման կարիք ունի: Ինքն ո՞վ ա, որ իմ ոտը կտրի, իրա հերն էլ անիծած: Ինքը իրանից ի՞նչ ա ներկայացնում, որ իմ ոտը կտրի»: Մեր դիտարկմանը, որ գիտեք երեւի, նա ԲՀԿ-ի ցուցակում է ընդգրկված` պարոն Խաչատրյանը նետեց. «Հետո՞ ինչ, ում ցուցակում ուզում է ընդգրկված լինի»:

Սյունիքի մարզպետը մի քանի անգամ վստահեցրեց, որ իսկապես Քաղաքագետների միության շենքի հետ որեւէ կապ չունի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30