Այսօր Եղեգնաձորում նախընտրական հանդիպման ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը քաղաքական ուժերին միավորվելու կոչ արեց: Նա դա արեց անուղղակի, իր խոսքում նկատելով, որ բոլոր կուսակցություններն էլ խոսում են Հայաստանի հզորացումից ու բարգավաճումից, բայց պետք է մի մեծ միավորում լինի, որտեղ կուսակցական պատկանելությունը դեր չի խաղալու: Այն մարդիկ, ովքեր կկարողանան աշխատել, նրանք էլ պետք է աշխատեն: Ծառուկյանը նաեւ հավելեց, որ ԲՀԿ-ի մոտեցումը արդար է լինելու եւ իրենց հետագա աշխատանքներում կուսակցական պատկանելությունը նշանակություն չի ունենալու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ