Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ատոմակայանը չկա, բայց նրա արտադրանքն իրացնելու համար արդեն ռուսների հետ բանակցում ենք

Ապրիլ 20,2012 15:51

Ավարտվում է Հայաստանի ատոմակայանի ծառայության ժամկետը, որի փոխարեն նախատեսված է կառուցել նորը, որն ըստ ծրագրի, պետք է շահագործվի մոտ 2 տարուց: Սակայն նոր ատոմակայանի կառուցման հետ կապված խնդիրներ կան եւ այն դժվար թե կառուցվի նշյալ ժամկետում: Այսօր «Նոյան Տապան» լրատվական գործակալության սրահում այս մասին հայտնեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: Այդուհանդերձ փոխնախարարը լավատես էր` անկախ ծառացած խնդիրներից, պետք է նոր ատոմակայանը կառուցվի:

«Ֆուկուսիմայից հետո ատոմակայանների կառուցման համար նոր վերաբերմունք ստեղծվեց, անհրաժեշտ է խստացնել անվտանգության նորմերը, բացի այդ նոր ատոմակայանի կառուցումից հետո պետք է մտածել, թե ինչպես պետք է կարգավորել ավելացած էներգիայի վաճառման ,սակագնի բարձրացման խնդիրները»,-ասաց պարոն Գալստյանը:

Նոր ատոմակայանի կառուցումը կարժենա $5-ից 7 միլիարդ: Փոխնախարարը  հավելեց, որ այսքան գումարի ծախսը շատ ծանր բեռ է լինելու ՀՀ ֆինանսական համակարգի վրա: «Տեխնիկական տեսակետից ատոմակայանը բավականին բարդ օբյեկտ է, որի կառուցման համար անհրաժեշտ են հազարավոր մասնագետներ, ինժեներներ ,տեխնիկներ,շինարարներ, մոնտաժողներ, եռակցողներ եւ այլն, այդ քանակի մասնագետներ անգամ Ռուսաստանը չունի»,-նշեց Արեգ Գալստյանը, հավելելով, որ ինչ էլ լինի եւ ինչ քանակի մասնագետներ որ պահանջվեն, մենք պետք է մեր սեփական ռեսուրսներն օգտագործենք:

Քննարկմանը մասնակից Պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրաէներգիա» ամբիոնի դոցենտ` Վալերի Աթոյանը նշեց, որ նոր ատոմակայանը 1200 Մվտ հզորությամբ է լինելու, ինչը թույլ կտա 100 %-ից ավելի չափով փակել մեր երկրի Էլեկտրաէներգիայի պահանջը: Պարոն Գալստյանի խոսքերով էլ , էներգիայի ավելցուկը սպառելու համար արդեն բանակցություններ են տարվում Ռուսաստանի հետ:

Ինչ վերաբերում է արեւի էներգիան օգտագործելուն, ապա փոխնախարարը ասաց, որ առաջիկա 5 տարում արեւային էներգետիկան Հայաստանում չի զարգանա, քանի որ տեխնոլոգիաները շատ թանկ են. «Այդ շուկան Չինաստանն է գրավել եւ հավանաբար այս երկիրն էլ ողջ աշխարհում առաջարկի արեւային էներգիայի ստացման իր սեփական մեթոդներն ու տեխնիկան»:

Սյուզի ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30