Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմկուսին խանգարում են չինովնիկները, Դեմկուսին՝ «էլիտար» քարոզարշավը

Ապրիլ 20,2012 15:41

«Այսօր կոմունիստական գաղափարախոսության կարիքը կա ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում»,-«Հայելի» ակումբում հայտարարեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) միասնական համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանը և հավաստիացրեց, որ մեծ ու փոքր չինովնիկները տարբեր կերպ խոչընդոտում են իրենց իշխանության գալուն:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Հովսեփյանն էլ նշեց, որ քարոզարշավի ընթացքում կան բազում դժվարություններ: Այնուհետև նկատեց. «Քրիստոմատիաներում ինչքան սեր կա՝ ժողովրդին խոստանում են ազատ շուկայականները, ամերիկամետները, փայտե ձիերով Եվրոպա գնացողները»:  Նա նշեց, որ մեր «կալիբրի» տասնյակ երկրներ կան, սակայն նրանից ոչ մեկը այս որակի քարոզարշավ չի անում, այնտեղ չկան այսպիսի ճոխություններ և այլն:

Ա. Հովսեփյանը նշեց, որ Դեմկուսն իր հույսը դրել է ընտրողների չվախեցած, դեպի որևէ ուժ չկողմնորոշված 30 տոկոսի վրա: Aravot.am-ի այն դիտարկմանը, թե այդ նույն 30  տոկոսի վրա բազում այլ կուսակցություններ են հույս դրել , այդ դեպքում արդյոք հնարավոր կլինի՞ այդ մարդկանց քվեի շնորհիվ մուտք գործել խորհրդարան, պարոն Հովսեփյանը պատասխանեց. «Որևէ կուսակցության արգելված չէ հույսեր կապել: Սակայն վստահ ենք, որ անպայման հաղթահարելու ենք հինգ տոկոսի շեմը»: Ա. Հովսեփյանը նաև հավելեց, որ «նորապսակներին, որսորդներին և ընտրապայքարի մեջ մտնողներին թույլատրելի է փոքր-ինչ չափազանցված թվերի ներկայացումը»:

Վ. Սաֆարյանն էլ հավաստիացրեց, որ ընտրողների շրջանում կա Կոմկուսի նկատմամբ չթուլացող հետաքրքրություն և իրենք մինչև 15 տոկոսի ակնկալիքներ ունեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30