Լրահոս
Օրվա լրահոսը

Թերթերում գերակշռում են ՀՀԿ-ի լուսաբանումները՝ բացասական առումով

Ապրիլ 20,2012 15:38

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Տաթեւիկ Փիրումյանն ու Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի փորձագետ Արմեն Մինասյանը ներկայացրեցին մարտի 12-ից մինչեւ ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում տպագիր մամուլի դիտարկման արդյունքները:

Մինասյանի տեղեկացմամբ՝ թերթերն ավելի շատ գրել են բացասական հոդվածներ. «Ընտրվել է 16 թերթ, հաշվի առնելով տպաքանակը եւ նրանց ազդեցությունը քաղաքական պրոցեսներին: Գրանցված թերթերում ընդհանուր առմամբ եղել է 11135 հոդված, որոնցից ընտրությունների թեմային նվիրված է եղել միայն 3440-ը, մոտ 30 տոկոսը, ընդ որում՝ պաշտոնական քարոզարշավին նախորդող շրջանում ցուցանիշը եղել է 29 տոկոս, իսկ քարոզարշավի մեկնարկից հետո՝ 39 տոկոս, այսինքն՝ 10 տոկոսով աճել է թերթերի հետաքրքրվածությունը ընտրական պրոցեսների նկատմամբ»:

Մինասյանը նշեց, որ քանակական առումով հոդվածները վերլուծվել են ըստ ժանրերի ու գրեթե բոլորի մոտ վերլուծված հոդվածները վերաբերում են ընտրական խնդիրներին:

Քանակական առումով ամենից շատ հիշատակումները եղել են ՀՀԿ-ի մասին՝ դրականը՝ 9,5 , բացասականը՝ 42, իսկ չեզոքը՝ 48 տոկոս:

Երկրորդ տեղում հայտնվել է ԲՀԿ-ն, որի դեպքում բացասական հիշատակումների տեսակարար կշիռը կազմում է 37 տոկոս, չեզոք՝ 54, դրականը՝ 9: Իսկ երրորդում ՀԱԿ-ն է՝ 12,1 տոկոս դրական եւ 41,9 տոկոս բացասական լուսաբանումներով:

«Տպագիր մամուլում եղած հրապարակումներն ավելի շատ գնահատականներ են պարունակել, բացասականը գերակշռել է: Օրինակ՝ «Իրավունք» թերթում, որն իշխանամետ է՝ ավելի շատ հիշատակվել է ՀԱԿ-ի անունը, բացասական իմաստով, իսկ «Հայկական ժամանակը», որը հարում է ՀԱԿ-ին՝ շատ է գրել ՀՀԿ-ի մասին՝ կրկին բացասական», – նշեց Մինասյանը, հավելելով, որ համեմատաբար չեզոք գնահատականներ ստացել են «Կոմկուսը», «Դեմկուսը» եւ «Միավորված հայերը», ընդ որում՝ նյութերի հետազոտությունը ցույց է տվել, որ այս կուսակցությունների նկատմամբ անտեսող մոտեցում կա, նրանց անունները հիշատակվել է խճանկարային նյութերում:

«Առանձին վերլուծվել են մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների վերաբերյալ հիշատակումները: Մինչեւ ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածն ամենաշատ անդրադարձ է եղել Երեւանում գործող թիվ 4, թիվ 7, թիվ 10, թիվ 11 եւ թիվ 12 ընտրատարածքներին, իսկ Երեւանից դուրս՝ թիվ 19 եւ թիվ 37 -ին: Ապրիլի 8-ից, պաշտոնական քարոզարշավի մեկնարկից հետո, ամենաշատ անդրադարձը եղել է թիվ 1, թիվ 2, թիվ 7, թիվ 21 եւ թիվ 23 ընտրատարածքներին:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30