Aravot.am-ը ԿԳ նախկին նախարար, ՀՅԴ բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանին խնդրեց մեկնաբանել մամուլում շրջանառվող այն լուրը , թե ինքն է կանգնած Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի թիկունքին եւ ի թիվս այլոց, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի դեմ տարվող աշխատանքում լուրջ դերակատարում ունի:
«Դա անհեթեթություն է…Եվ ես ինտրիգներին չեմ պատասխանում»,-հայտնեց ժամանակին երեք անգամ կրթության եւ գիտության ոլորտը ղեկավարած Լեւոն Մկրտչյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ