Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթարից հետո տաքսու վարորդը դեպքի վայրից հեռացել է՝ բախումից խուսափելու համար

Ապրիլ 20,2012 15:21

Այսօր, ապրիլի 20-ին, ժամը 14-ի սահմաններում Երևանի Թբիլիսյան խճուղու վրա, «Կոկա կոլա» ընկերություն տանող ճանապարհի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի «S» դասի 01 VS 015 համարանիշի մեքենան բախվել է էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով «Մերսեդեսի» վարորդը՝ 34–ամյա Արման Ղևոնդյանը վթարի վայրից 1-03 Շտապօգնության ծառայության կողմից տեղափոխվել է հիվանդանոց։ «Մերսեդեսի» հարվածի հետևանքով էլեկտրասյունը պոկվել է՝ կտրելով նաև էլեկտրալարերը։

Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ «Մերսեդեսը» մեծ արագությամբ սլանալուց է եղել, և նրա առջև է դուրս եկել «Դեյու» մակնիշի Լ 0813 համարանիշի տաքսի ավտոմեքենան և բախումից խուսափելու նպատակով փորձել է «փախցնել» մեքենան և բախվել է էլեկտրասյանը։

Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Տեղում են նաև ԱՊՊԱ գործակալության ներկայացուցիչները։

Հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են նաև, որ տաքսու վարորդը վթարի վայրից հեռացել է, քանի որ «Մերսեդես»–ի համար ժամանած անձինք փորձել են հարձակվել նրա վրա։

Պետք է դեպքի վայր ժամանի նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների վարչության քննության բաժնի քննիչը, որից հետո կպարզվի տաքսու վարորդի ինքնությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30