Լրահոս
Օրվա լրահոսը

2011-ի մարդահամարի արդյունքներն անգամ ԱՎԾ-ն չունի, բայց կառավարությունը նույնիսկ 2012-ին ունի

Ապրիլ 20,2012 15:06

2011 թվականին անցկացրած մարդահամարի տվյալները նույնիսկ Ազգային վիճակագրական ծառայությանը (ԱՎԾ) հայտնի չեն, քանի որ արդյունքներն ամփոփվելու են այս տարվա հոկտեմբերին, սակայն ՀՀ կառավարությունն իր կայքէջի`Ժողովրդագրություն բաժնում մարդահամարի արդյունքներն արդեն հրապարակել է:

Ընդ որում՝ կառավարությունը միանգամից տեղադրել է 2012-ի տվյալները, այն դեպքում, երբ ԱՎԾ-ն մարդկանց հաշվել է 2011-ին:

Կառավարության տվյալներով, ներկայիս դրությամբ՝ մեր երկրի բնակչության թիվը կազմում է 3 274.3 հազար: Եթե հաշվի առնենք, որ ԱՎԾ-ի` հրապարակած 2011 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ հաշվեգրված բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 3 285, 767, ապա ստացվում է, որ ՀՀ բնակչության թիվը 11 467 մարդով այս տարի պակասել է:

Ի տարբերություն կառավարության, ՀՀ նախագահի կայքէջում բնակչության թվի վերաբերյալ 2001-ից այս կողմ տվյալները չեն թարմացվել: Հավանաբար նախագահականում հաշվի են առել այն հանգամանքը, որ այս 11 տարիների ընթացքում այս մասով առանձնապես աճ չենք տվել եւ 2001-ին, ինչպես որ եղել է` 3,210,000 մարդ, այդպես էլ մինչ օրս այդ տվյալները պահպանվել են:

Արտաքին գործերի նախարարության կայքէջում մատնանշվում են 2010 թվականի տվյալները, համաձայն որոնց՝ 2 տարի առաջ Հայաստանում եղել է 3 249 500 մարդ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30