Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրել է Նիկոլ Փաշինյանի իրավունքի խախտումներ (ձայնագրություն)

Ապրիլ 20,2012 14:57

Խոսքի ազատության սահմանափակում տեսնո՞ւմ է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դեպքում, երբ նույն ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանի ընտրազանգվածը քարոզարշավների ժամանակ խոչընդոտներ է ստեղծում: Aravot.am-ի հետ զրույցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց. «Այստեղ առաջին հերթին Ընտրական օրենսգրքի խախտում է, որովհետեւ տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանը թեկնածու է ու իրականացնում է իր քարոզարշավը, եւ առաջին հերթին խախտվում է քարոզարշավ անցկացնելու իրավունքը: Այստեղ նաեւ խոսքի նկատմամբ անհանդուրժողականություն կա, իհարկե»: Նաեւ հավելեց. «Մարդուն եթե թույլ չեն տվել արտահայտվել, նաեւ արտահայտվելու իրավունքի խախտում է»:VOICE002

Կոմիտեն այսօր հրապարակեց Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին այս տարվա առաջին եռամսյակի զեկույցը: Հունվարից մարտ ամիսներին  ֆիզիկական բռնության դեպքեր չեն գրանցվել, ինչպես եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում չէին գրանցվել: Փոխարենն այս տարի լրատվամիջոցներին ճնշելու 6 դեպք է գրանցվել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 15 դեպքի փոխարեն:

Պարոն Մելիքյանն ասաց, որ էապես նվազել են դատական հայցերը լրատվամիջոցների նկատմամբ: Եթե անցած տարի ճնշումներից 10 -ը վիրավորանքի ու զրպարտության հայց էին լրատվամիջոցների նկատմամբ , ապա այս տարի դատական հայցի մեկ դեպք է գրանցվել: Պարոն Մելիքյանը դա բացատրեց քաղաքական գործիչների ավելի զգուշավոր դառնալով:

Զեկույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30