Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչու ՀՀԿ-ն վերադարձրեց Ռուբեն Հայրապետյանին

Ապրիլ 20,2012 14:15

Թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի մրցակիցը իշխանական թեւից ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է: Aravot.am-ի հարցին՝ Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում այն պարագայում, երբ ողջ իշխանական ռեսուրսներն օգտագործվելու են Ռուբեն Հայրապետյանի համար՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Ես ուզում եմ շատ համեստ լինել. ես հավաքելու եմ շատ մեծաթիվ ձայներ: Ուղղակի այս պահին աշխատում եմ այնպես անել, որ դա վերածվի հաղթանակի»: Իսկ ճի՞շտ է, որ Ռուբեն Հայրապետյանին կանչել են Ձեզ արժանի մրցակից լինելու համար՝ նա պատասխանեց. «Անհամեստ գտնվեմ.  նախորդ թեկնածուն, որ առաջադրել էր ՀՀԿ-ն, այո, շատ առումներով զիջում էր՝ ե՛ւ ճանաչելիության առումով, ե՛ւ սիրված լինելու առումով»: Մեր հարցին՝ այսինքն՝ Ռուբեն Հայրապետյանը սիրվա՞ծ է՝  նա պատասխանեց. «Ճանաչելիությունը եւ ռեսուրսներ ունենալն այլ խնդիր են լուծում:  Եվ հետեւաբար ես կարող եմ ՀՀԿ-ի որոշման փոփոխությունը պայմանավորել դրանով, որովհետեւ արդեն բավականին ռիսկային  վիճակ էր ստեղծվել թիվ 1 ընտրատարածքում: Եվ եթե, ասենք, չլիներ մեկը, որը կարողանար ամբողջ ցանցը վարչական լծակների աշխատեցներ, իսկ նախկին թեկնածուն, ես վստահ եմ, դա ի զորու չէր անել, որովհետեւ բնականաբար՝ չիմանալով մոտենում էր իմ մերձավորներին, ասում էր՝ կօգնե՞ք ինձ: Վստահ եմ, որ դրա համար վերագնահատվեց իրավիճակը եւ առաջադրվեց Ռուբեն Հայրապետյանը»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30