Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական սոցհարցման արդյունքով էլ ՀՀԿ-ն առաջատար է, իսկ ՀԱԿ-ի` ԱԺ մտնելը կասկածի տակ է

Ապրիլ 20,2012 14:02

Ապրիլի 4-13-ն անցկացված սոցհարցումների արդյունքում, որոնք իրականացրել է Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը  (ВЦИОМ)` «Շանթ» հեռուստաընկերության պատվերով, մեր առջեւ հետեւյալ պատկերն է ուրվագծվում. եթե ԱԺ ընտրություններն անցկացվեին այս կիրակի, ապա ձայները կբաշխվեին հետեւյալ կերպ.
ՀՀԿ- 29%
ԲՀԿ- 27%
ՕԵԿ- 5%
«Ժառանգություն»- 4%
ՀՅԴ- 4%
ՀԱԿ- 3%
Կոմկուս- 2%
«Միավորված հայեր»- 0,4%
ՀԴԿ-0%
չի մասնակցի ընտրություններին- 5%
դժվարանում է կամ հրաժարվում է պատասխանել հարցին` 20%:
Հարցման արդյունքները ներկայացնող ВЦИОМ-ի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը վերջին տվյալի կապակցությամբ նույնիսկ կատակեց, թե` պատկերացրեք, եթե հանկարծ ընտրությունների օրը այս բոլոր չկողմնորոշվածները ձայն տան կոնկրետ մի կուսակցության օգտին, պատկերն ամբողջությամբ կփոխվի:
Տեղեկացնենք, որ հարցմանը մասնակցել է 1600 մարդ` ողջ Հայաստանից, ընտրված գիտական սոցիոլոգիայի համար անհրաժեշտ բոլոր տվյալներով, եւ հարցման սխալանքը կազմում է 2,5%: Այս առթիվ էլ պարոն Ֆյոդորովը կատակեց. «Այ, եթե հանկարծ, ասենք, ՕԵԿ-ը ստանա 2% ձայն եւ չանցնի ԱԺ կամ հակառակը` ստանա 7% ձայն, ինձ չասեք` բա ինչո՞ւ էիք ասում` 5% ունի»:
Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի տնօրենը մի քանի անգամ շեշտեց, որ դեռ երկու շաբաթ կա քարոզարշավի համար, ընդ որում` ամենակարեւոր երկու շաբաթը, քանի որ հենց վերջին  օրերին են մարդիկ առավել մեծ ուշադրությամբ հետեւում քարոզչությանը:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30