Այսօր Aravot.am-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ չե՞ք պատրաստվում Սուրեն Խաչատրյանի դեմ պայքարելու համար դիմել ԲՀԿ ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի օգնությանը: Նա պատասխանեց. «Ես միանգամայն ունակ եմ ինքս ինձ պաշտպանելու: Եթե ես չկարողանամ իմ օրինական իրավունքները պաշտպանել, ապա ինչպե՞ս պետք է կարողանամ պաշտպանել երեւանցիների օրինական իրավունքները: Ես անվախ եմ, մահվան աչքերի մեջ նայել եմ՝ չեմ վհատվել, ես ինքս ցանկացած մեկին պատրաստ եմ օգնելու: Ինձ այստեղ բոլորը հարգում, սիրում են, մի Սենիկ Ջուլհակյանի չե՞մ կարողանա հանել ստեղից»: Մեր հարցին՝ Սենիկ Ջուլհակյանին գուցե կկարողանաք, բայց Սուրեն Խաչատրյանի դեմ կկարողանա՞ք՝ նա պատասխանեց. «Սուրիկ Խաչատրյանի ոտը պետք է կտրեմ Երեւանից, նա իրավունք չունի ոչ միայն Երեւանում հայ կնոջ մազին կպնել, նա ընդհանրապես իրավունք չունի Երեւանով քայլել»:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, նա Հմայակ Հովհաննիսյանի մեքենայի կողոպուտից հետո նրան է տրամադրել մեքենա, որը սպասարկում է գրասենյակի գործունեությունը:
Միասնական շտաբի անդամ կուսակցությունները տեղյակ են, թե ինչ սպառնալիքների առաջ է կանգնած Քաղաքագետների միությունը. «Նրանց ներկայացուցիչներն առաջարկեցին զորավիգ լինել մեզ եւ պաշտպանել մեր օրինական իրավունքներիը: Ես նրանց խնդրեցի, որ չմիջամտեն, որովհետեւ դա իմ հարցն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև