Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Դուբայում ընթացող շախմատի «Շեյխի գավաթ» միջազգային մրցաշարի հինգերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորում են համաշխարհային օլիմպիադայի հաղթող եւ աշխարհի թիմային չեմպիոն, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը եւ Չինաստանի ներկայացուցիչ Նի Հուան:
Նրանցից կես միավոր պակաս վաստակել են 18 շախմատիստներ, որոնց մեջ են նաեւ Հայաստանի երկու գրոսմայստերներ` 4-րդ տեղում ընթացող Տիգրան Լ. Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը (20-րդ հորիզոնական): Մեր մյուս շախմատիստներից առավել հաջող է հանդես գալիս նաեւ Զավեն Անդրիասյանը, որը 3,5 միավորով 22-րդն է:
Այսօր մասնակիցները հանգստանում են: Վաղը Հակոբյանը սեւերով խաղում է Նի Հուայի հետ իսկ Պետրոսյանի մրցակիցը կլինի երիտասարդ Հովհաննիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև