Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանի բանաձևը աջակցության ուղերձ է ուղարկում Հայաստանին և Մինսկի խմբին

Ապրիլ 20,2012 12:54

2012 թ. ապրիլի 18-ին Եվրախորհրդարանը (ԵԽ) ընդունեց երկու բանաձև Հայաստանի և Ադբեջանի հետ Ասոցիացման համաձայնագրերի շուրջ տարվող բանակցությունների շրջանակներում: Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպությունը (www.EuFoA.org) ողջունում է այն փաստը, որ Արևելյան համագործակցության հարցում ԵԽ-ն հավատարիմ մնաց իր հիմնարար արժեքներին, մասնավորապես շարունակական ժողովրդավարացմանը և հավասարակշռված մոտեցմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում: Այդ զեկույցը հատկապես աջակցական է Հայաստանի համար, բայց այն հիշեցնում է նաև անակնկալվող սպասումների մասին հայկական կողմից:  Ստորև համառոտ ներկայացնում ենք ամենակարևոր կետերը:

«Զեկույցները շատ աջակցական են, և դրանք պարունակում են նաև նոր դրական կետեր Հայաստանի համար: Եվրախորհրդարանը հստակ կերպով ընդունում է, որ Հայաստանը դարձել է ավելի եվրոպական և կոչ է անում ԵՄ-ին ավելի շատ աջակցություն ցուցաբերել այս գործընթացին», – մեկնաբանում է ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ԵԽ-ն մեծապես սատարում է Մինսկի Խմբի Մադրիդյան սկզբունքները՝ որպես փաթեթ, բացահայտ նշելով «անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք կներառեն միջազգային խաղաղապահ առաքելություն՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ իրավական պարտադիր ուժ ունեցող կամքի ազատ արտահայտման համար համապատասխան պայմաններ ստեղծելու համար»: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին՝ պատգամավոր Անդրեյ Կովաչևը, որը նաև Եվրոպա-Հայաստան Խորհրդի անդամ է, ԵԽ լիագումար նիստի ժամանակ նշեց որ. «այն կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի շրջանակներում և Մինսկի խմբում համաձայնեցված սկզբունքների համաձայն: ԵՄ ավելի ակտիվ դերը տարածաշրջանում մեզանից պահանջում է ավելի զգուշավոր և ճշգրիտ լինել մեր գնահատականներում, որպեսզի մենք չլինենք ինչպես «գնդակը ճենապակու խանութում» և հակամարտության լուծումը գտնելու հարցում օգնելու փոխարեն իրականում այն ավելի բարդացնենք»:  Նույն հարցի շուրջ Մայքլ Քամբեկը նշեց հետևյալը. «ԵԽ-ն կրկին լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ջանքերը և պաշտպանել է այս հավասարակշռված դիրքորոշումը՝ ընդդեմ Ադրբեջանի աննախադեպ քարոզչական արշավի: Ես ուրախ եմ, որ պատգամավորները խնդիրներն ավելի մանրամասն դիտարկելուց հետո, տեսել են ծուղակները: Պատգամավորներից շատերը զգացին, որ դա շատ անտեղին է»:

ՀԵԲ-ն հասարակական կազմակերպություն է, որ ձգտում է նպաստել ԵՄ-Հայաստան համագործակցությանը և չի գործում որևէ երկրի կամ շահագրգիռ կողմի դեմ: Այս դիրքորոշմանը հավատարիմ մնալով՝ մենք պարզապես հրավիրում ենք հետաքրքրված լրագրողներին և հետազոտողներին դիմել պատգամավորներին և ավելի շատ տեղեկատվություն ձեռք բերել այս երեվույթի շուրջ: Լրացուցիչ աղբյուրները ներկայացված են ստորև: Մենք հավատում ենք, որ Մինսկի խմբի վրա հարձակվելը կամ առաջարկված խաղաղության համաձայնագրի սկցբունքների՝ մեկ կողմի նախընտրած կետերի առանձնացնելը երբեք չի կարող ծառայել խաղաղությանը կամ Ադրբեջանի ժողովրդի շահերին: Խաղաղության հաստատումը և ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը թույլ տալու համար ԵԽ-ի բանաձևն այժմ պնդում է, որ Մինսկի խմբի առաջարկի բոլոր ասպեկտները պետք է իրականացվեն որպես մեկ փաթեթ, գումարած վստահությունն ամրապնդող  միջոցառումները, ինչպիսիք են դիպուկահարների հեռացումը, ավելի շատ դիտորդների տեղակայումը և ավելի մեծ ծավալի հումանիտար աշխատանքի իրականացումը Լեռնային Ղարաբաղում: Այս մոտեցումը դրական է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի համար:

 

Ադրբեջանական լոբբինգի անպատշաճ դրսևորումները հետաքննվում են լրագրողների կողմից ողջ Եվրոպայում

 

«Ադրբեջանը ձգտում է փայլեցնել իր իմիջը Եվրատեսիլից առաջ» (2012 թ. ապրիլի 1https://www.spiegel.de/international/world/0,1518,806769,00.html)

 

«»Հարցեր պատգամավորների՝ Ադրբեջան կատարած անվճար ուղևորության շուրջ»  (2011 թ. օգոստոսի 29, https://www.thebureauinvestigates.com/2011/08/29/questions-over-mps-all-expense-paid-trip-to-azerbaijan/)

 

«Սիրուհի օգնականը  պնդում է, որ պատգամավոր Մայք Հանկոկը հորդորել է լոբբի խմբին իրեն վճարել» (2011 թ. նոյեմբերի 18, https://www.thebureauinvestigates.com/2011/11/18/mike-hancock-urged-lobby-group-to-pay-lover-aide-claims/

 

«Հետախուզության կոմիտեում նստող Թորի պատգամավորը վճարվում է ադրբեջանական լոբբիի կողմից» (2011 թ. հոկտեմբերի 5, https://www.guardian.co.uk/politics/2011/oct/05/tory-mp-intelligence-committee-azerbaijan

 

Քաղվածքներ Եվրախորհրդարանի բանաձևից.

 

[2012 թ. ապրիլի 18-ին ընդունված Թոմաս Պյոտր Պորեբայի զեկույցից՝ վերնագրված «Եվրախորհրդարանի առաջարկությունները՝ ուղված Խորդին, Հանձնաժողովին և Արտաքին գործերի եվրոպական ծառայությանը ԵՄ-Հայաստան Ասոցիացիայի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ» ] Ամբողջական զեկույցը շուտով հասանելի կլինի մեր կայքում:

 

Հայաստան-ԵՄ

 

Բանաձևը.

 

·         Ճանաչում է «Հայաստանի եվրոպական ձգտումները և Արևելյան Համագործակցության ներքո Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգը»

 

·         կոչ է անում «տրամադրել համապատասխան և ավելի թիրախավորված ֆինանսական և տեխնիկական աջակցություն Հայաստանին՝ համաձայն «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի»

 

·         ողջունում է «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցություններ սկսելու որոշումը»

 

·         բարձր է գնահատում Հայաստանի «ակտիվ մասնակցությունը բազմակողմ խորհրդարանական համագործակցությանը EURONEST-ի շրջանակներում, որը եվրոպական արժեքների և սկզբունքների նկատմամբ հանձնառության լավ օրինակ է հանդիսանում, որի կարևորության շուրջ լայն կոնսենսուս գոյություն ունի հայ հասարակությունում»

 

կոչ է անում «կողմերին լիովին ներգրավվել Արևելյան համագործակցության բազմակողմ համագործակցությունում՝ առանց փոխկապակցելու այն հակամարտությունների հետ», (որը  արձագանք է Ադրբեջանի կրկնվող փորձերին՝ խոչընդոտելու տարածաշրջանային համագործակցության ծրագրերին ամեն անգամ, երբ Հայաստանն է մասնակցում):

Լեռնային Ղարաբաղ.

·         Առաջին հերթին ԵԽ-ը մեծապես սատարում է Մինսկի խմբի կողմից որպես փաթեթ առաջարկված Մադրիդյան սկզբունքներում ներառված բոլոր կետերը՝ առաջին անգամ բացահայտորեն ներառելով «անվտանգության միջազգային երաշխիքներ, որ կներառեն միջազգային խաղաղապահ առաքելություն՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ գալիք իրավական պարտադիր ուժ ունեցող կամքի ազատ արտահայտման համար համապատասխան պայմաններ ստեղծելու համար»:

 

·         Ավելին, Ասոցիացման համաձայնագիրը պետք է «համապատասխանի միջազգային իրավունքի, մասնավորապես Հելսինկիի Եզրափակիչ Ակտում սահմանված սկզբունքներին, մասնավորապես՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք»:

 

·         Բանաձևը ընդգծում է «Լեռնային Ղարաբաղի  հակամարտության հարցում զգալի առաջընթաց կատարելու արժանահավատ հանձնառություններ»-ի կարևորությունը՝ «ներառյալ ընդհանուր ապառազմականացումը, շփման գծից դիպուկահարների հեռացումը, միջադեպերը ակտիվորեն կանխարգելող մեխանիզմը և շփման գծում կատարված զինադադարի խախտումների հետաքննությունը»: [առաջին անգամ նշվում է ԵԽ-ի բանաձևում]:

 

·         Այն հիշեցնում է «բոլոր կողմերին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի; շեշտում է, որ ուժի կիրառման ցանկացած սպառնալիքը վտանգում է միջազգային հանրության համատեղ ջանքերը»:

 

·         Այն նաև կոչ է անում «ամրապնդել Եվրամիության` հակամարտությունները կարգավորելու և միջնորդելու կարողությունը Մինսկի խմբի ջանքերին ցուցաբերած աջակցությունն ընդլայնելու միջոցով» մերժելով սկզբնական ձևակերպումը Ֆրանսիայի փոխարինման վերաբերյալ, ինչպես որ առաջարկվել էր ադրբեջանական և թուրքական լայնածավալ լոբբինգի արդյունքում: [ՀԵԲ-ն գտնում է, որ Ֆրանսիայի փոխարինումը կթուլացներ ԵՄ-ի կատարած ներդրումը և կդանդաղեցներ բանակցությունները, քանի որ այդ դեպքում միջնորդությan բարդ գործընթացը ամեն անգամ կպահանջեր ցուցումներ ԵՄ-ի 27 անդամ երկեներից]:

 

·         Եվ, վերջնականապես, այն հայտնում է «աջակցություն հակամարտությունից տուժած շրջաններում իրականացվող մարդասիրական ծրագրերին, մասնավորապես ականազերծման գործունեությանը»: [Մենք հուսով ենք, որ այս ուղերձը կօգնի Մեծ Բրիտանիայում հիմնված ականազերծմամբ զբաղվող Halo Trust հասարակական կազմակերպությանը՝ չնայած Ադրբեջանի ճնշումներին]:

 

·         Ուշագրավ է նաև, որ Եվրախորհրդարանը կոչ է արել «Ադրբեջանին չխոչընդոտել հայկական ծագում ունեցող երրորդ երկրների քազաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումը և վերացնել Հայաստան կատարված միջազգային հեռախոսազանգերի արգելքը»:

 

Հայաստան-Թուրքիա.

 

·         Բանաձևը կոչ է անում «սահմանի բացումը առանց նախապայմանների» և շեշտում «որ փակ սահմանի շարունակական առկայությունը անընդունելի է այն երկրների միջև, որոնք ձգտում են ԵՄ անդամակցությանը կամ ասոցացմանը և պահանջում է վերջ դնել այս իրավիճակին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30