Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ն պահանջեց նաեւ իրեն պատասխանող ճանաչել Մաշտոցի պուրակի հարցով

Ապրիլ 20,2012 12:47

ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանն այսօր արգելեց տեսանկարահանել իր վարույթում գտնվող՝ Մաշտոցի պուրակի հարցով քաղհայցով դատական նախնական նիստը: Նա հղում արեց Վարչական օրենսգրքի սահմանափակմանն այս կապակցությամբ, իսկ Aravot..am-ի դիտարկումը, թե «Զանգվածային լրատվության մասին» գործող օրենքն էլ նախատեսել է դռնբաց դատական նիստերին լուսանկարահանել, ձայնագրառել, ոչինչ չփոխեց: Դատարանը թույլատրեց «ձեռի հետ» միայն ձայնագրառելը:

Այսօր նշանակվել էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանի, Զարուհի Փոստանջյանի, Ստեփան Սաֆարյանի, Անահիտ Բախշյանի, Ռուբեն Հակոբյանի եւ Ռուբեն Բադալյանի հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի նախնական նիստը: Պատասխանող քաղաքապետարանի ներկայացուցիչն էր Աշխեն Ղարսլյանը:

Հայցվորներից Զարուհի Փոստանջյանը լիազորել էր իր ներկայացուցչին՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանին, ներկայացել էր Ռուբեն Բադալյանը: Մյուս հայցվորները ծանուցվել էին, սակայան նիստին չէին ներկայացել:Դատարանը որոշեց նրանց բացակայությամբ շարունակել նիստը:

Հայցվորը պահանջել էր, որ անվավեր ճանաչվեն Երեւանի քաղաքապետարանի ճարատարապետահատակագծային առաջադրանքը, 2011թ.դեկտեմբերի 15-ի քաղաքապետարանի թույլտվությունը Մաշտոցի պուրակում «բուծիկնոց» տեղադրելու համար, «Կենտրոն կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության գոյություն ունեցող տաղավարների արդիականացման եւ նորերի տեղադրման աշխատանքների համար պաշտոնական փաստաթոււղթը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի համաձայնությունը:

Դատարանը տեղեկացրեց, որ դիմում է ստացվել «Կենտրոն կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերությունից, որպեսզի իրենց ճանաչեն երրորդ անձ՝ պատասխանող, քանի որ դատարանը կարող է անդրադառնալ նրանց շահերին:

Հայցվոր կողմը չառարկեց: Մինչ այդ Հայկ Ալումյանը դիմեց դատարանին, որպեսզի քաղաքապետարանն իրենց տրամադրի վարույթի բոլոր նյութերը:

Քաղաքապետարանի ներկայացուցիչն ասաց, որ դատական գործընթացներից առաջ իրենք տրամադրել են փաստաթղթերի փաթեթ, ինչը Հայկ Ալումյանը հաստատեց, ասելով, որ իրենց այո, տրամադրվել են «որոշ նյութեր», եւ ոչ՝ վարույթի նյութերը: Քաղաքապետարանը չառարկեց հայցվորի պահանջին եւ ասաց, որ նյութերը ողջ ծավալով կներկայացվեն կողմին, անգամ՝ առձեռն:

Այս ընթացքում ուշացած հայցվորի իր տեղն էր զբաղեցրել ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Սակայն դատարանը ոչ միայն «չնկատեց», այլ չարձանագրեց, թե ո՞վ նստեց երկու հայցվորների կողքին:

Դատական նախնական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 10-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30