Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որեւէ նմանություն տեսնո՞ւմ եք ՕԵԿ-ի ու «Ժառանգության» քայլերի միջեւ

Ապրիլ 20,2012 12:35

Արդյո՞ք «Ժառանգությունն» իսկապես գնում է «Օրինաց երկրի» ճանապարհով։

Ցավոք՝ Հայաստանում քաղաքական բանավեճի մակարդակն այնպիսին է, որ կողմերը մեկ-երկու նախադասությունից հետո անցնում են անձնական վիրավորանքների, միմյանց մեղադրում «սեւ փիառ» իրականացնելու կամ զանազան մութ ուժերի ծառայելու մեջ, եւ արդյունքում՝ փաստերը երկրորդ պլան են մղվում։ Իսկ այս դեպքում ընդամենը պետք է կողք կողքի դնել երկու ուժերի՝ «Օրինաց երկրի» եւ «Ժառանգության» քայլերը։ Կրկնում ենք՝ որեւէ գնահատական չենք տալիս, ընդամենը փաստերն ենք համադրում։

1.2008թ. նախագահական ընտրություններից առաջ ՕԵԿ-ը հանդես էր գալիս որպես արմատական ընդդիմություն, այդ կուսակցության հռետորները խոսում էին հանցավոր իշխանությունների բագմաթիվ ոճրազործությունների մասին, Արթուր Բաղդասարյանը նույնիսկ ինչ-որ դիպուկահարների մասին էր խոսում ու հայտարարում, թե եթե իր հետ որեւէ բան պատանի, իմացեք՝ իշխանություններն են արել։ Ընտրություններից մի քանի օր անց Արթուր Բաղդասարյանը ստորագրեց կոալիցիոն համաձայնագրի տակ, ՕԵԿ-ն էլ դարձավ իշխանություն ու համապատասխան պաշտոններ ստացավ։

2. «Ժառանգությունն» ընդամենը մի քանի ամիս առաջ հանդես էր գալիս արմատական ընդդիմության դիրքերից, խոսում հանցավոր իշխանությունների չարագործություների մասին եւ այլն։ Հետո խիստ տարօրինակ հանգամանքներում կազմվեց «Ժառանգության» խիստ տարօրինակ ցուցակը, մի քանի օր առաջ էլ այդ կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին, թե եթե ընտրությունները նորմալ անցնեն, չի բացառվում, որ իրենք համագործակցեն իշխանությունների հետ եւ նույնիսկ կոալիցիա կազմեն նրանց հետ։ Փաստերը սրանք են, եւ թող հիմա որեւէ մեկը պնդի, թե որեւէ նմանություն չի տեսնում ՕԵԿ-ի ու «Ժառանգության» քայլերի միջեւ:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30