ԱԺ նախկին պատգամավոր Էմմա Խուդաբաշյանն այսօր ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակներում չկա, սակայն մեզ հետ զրույցում փաստեց, որ քաղաքականությունից չի հեռացել։
-Կարելի՞ է ասել, որ այսօր լրիվ հեռացել եք ակտիվ քաղաքականությունից։
– Ոչ, ոչ, ես քաղաքականությունից դուրս չեմ եկել, ակտիվ եմ ու մասնակցում եմ ընտրական գործընթացներին, հանդիպում եմ մարդկանց հետ, բարեխոսում, համոզում։
– Հօգուտ ո՞ր քաղաքական ուժի եք բարեխոսում։
– Ես նախագահ Սերժ Սարգսյանի համակիրն եմ ու հավատում եմ նրան որպես ՀՀԿ–ի ծանր հրետանի, հիմնական շարժիչ ուժ։
– Սակայն ժամանակին ընդդիմադիր կեցվածք ունեիք։
– Իհարկե, եղել եմ ընդդիմադիր, բայց դա չի նշանակում, որ իմ ճակատին գրված է՝ հավերժ ընդդիմադիր:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Իրատես դե ֆակտո»