Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Ո՞նց կարող է ՀԱԿ-ը ֆինանսական խնդիրներ չունենալ»

Ապրիլ 20,2012 12:17

Ֆոտոլուր

Հատված ՀԱԿ-ի նախընտրական շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ հարցազրույցից:

Ինչպե՞ս է ընթանում կոնգրեսի քարոզարշավը. օրերս ՀԱԿի առաջնորդը հայտարարեց, որ ձեր հանդիպումների ժամանակ մարդկանց թիվը պակասել է։

– Նախ՝ ինչ վերաբերում է մարդկանց քիչ լինելուն, դա միայն Մասիսի միջոցառմանն է առնչվում, եւ չի կարելի ընդհանրացնել։ Իսկ ընդհանրապես քարոզարշավը նորմալ է ընթանում, միակ խնդիրը խայտառակ անհավասարությունն է։ Օլիգարխիան, իշխանությունները մարդկանց կաշառելու, իրենց քարոզչությունն իրականացնելու համար միլիոններ են ծախսում, մինչդեռ ընդդիմությունը նման միջոցներ չունի, եթե ունենար էլ, բնականաբար, ընտրակաշառք չէր բաժանի։ Սակայն թիմերին աշխատեցնելու, քարոզչական հնարավորություններն օգտագործելու համար մեծ նշանակություն ունեն դրամական կարողությունները, որտեղ բացարձակ անհավասարություն է։ Ըստ էության, ունենք փողի մեջ շփշփացող օլիգարխիա եւ ընդդիմություն, որը քիչ հնարավորություն ունի իր ուղերձները ժողովրդին հասցնելու։

Այսինքն, կոնգրեսը ֆինանսական խնդիրնե՞ր ունի։

– Ո՞նց կարող է չունենալ։ Ընտրարշավում մեր ամեն մի դոլարի դիմաց իրենք 1000 դոլար են ծախսում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Իրատես դե ֆակտո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30