Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյան. Կարող է Ծառուկյանի մի կողմում հեռախոսն եղել, մյուս կողմում՝ զենքը

Ապրիլ 20,2012 12:12

 Այսօր լրագրողների հարցին, թե ո՞վ է սուտ ասում Վարդան Օսկանյա՞նը, թե՞ Գագիկ Ծառուկյանը, վերջիվերջո ձեր կարծիքով պարոն Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպման գնալիս զե՞նք է կրել, թե՞ հեռախոս է դա եղել՝  Քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ ցուցակում ընդգրկված Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Անդրանիկ Մարգարյանն էլ էր միշտ զենք  կրում: Այն երկրում, որտեղ Լիսկաներ կան, որտեղ կան մարզպետի անվան տակ գործող քրեական մաֆիոզներ, մարդն իրավունք ունի կրի զենք եւ պաշտպանվի: Եթե Արմավիրի նման դեպք է լինում, երբ պատգամավորության թեկնածուի ծեծելով հանում են ընտրարշավից եւ ԿԸՀ-ն այդ հարցին հետամուտ չի լինում, երբ լրագրողը հրավիրում է իր մրցակցին՝ Սամվել Ալեքսանյանին հեռուստաբանավեճի եւ մերժվում է եւ դրան հետեւոմ է այն, որ Ս. Ալեքսանյանն իր դեմ է հանում հայ կանանց, այսինքն՝ մեկը հայ կանանց ծեծում է , մյուսը հայ կանանց հանում է իր մրցակիցների դեմ, սա ի՞նչ մթնոլորտ է»:

Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը հաստատել էր, որ Գագիկ Ծառուկյանը զենքով է իսկապես եղել այդ հանդիպմանը, իսկ ԲՀԿ առաջնորդը շարունակում է պնդել, որ դա զենք չէ եղել՝ հեռախոս է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30