Ապրիլի 19-ին Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հ. Օսիպյանից գրություն է ստացվել, որ դպրոցում նկատվել են հողագույն օձեր (վերջին անգամ ապրիլի 16-ին):
Դպրոց է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Զննության արդյունքում` դպրոցի տարածքում օձեր չեն հայտնաբերվել:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ