Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարդիկ ինչպես պետք է հավատան հանդուրժողականության մասին Սերժ Սարգսյանի ճառերին

Ապրիլ 20,2012 11:59

Որքան էլ ՍԵրժ Սարգսյանը քարոզարշավի այս օրերին կրկնի. «Մենք իրավունք չունենք ջրբաժանները գծելու շռայլություն մեզ թույլ տալ, պետք չէ քաղաքական վեճում սուր ելույթներից անցնել պիտակավորման», ակնհայտ է, որ ՀՀԿ առաջնորդի այդ հորդորները նախ եւ առաջ չի հարգում հենց իր իսկ հարազատ Հանրապետական կուսակցությունը՝ հավանաբար աչքի առաջ ունենալով նաեւ այդ հորդորները հնչեցնողի անսկզբունքայնությունը դրանց իրականացման հարցում։

Օրինակ՝ այդ ինչ մի արտառոց բան էր ասել Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ մայիսի 6-ին ժողովուրդն ընտրելու է նաեւ նոր կառավարություն, որ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը հայտարարեց. «Օսկանյանի հայտարարություններն այլեւս պետք է հոգեբաններն ու հոգեբույժները մեկնաբանեն»։ Ի վերջո, Օսկանյանն ընդամենը քաղաքագիտական դասագրքային ճշմարտություն էր ասել, ու ՀՀԿ ցուցակի վերջնամասում հայտնված երիտհանրապետականի պոռթկումը, մեղմ ասած, անտեղի էր։ Իր կուսակցապետի հորդորները բանի տեղ չի դնում նաեւ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը, որի յուրաքանչյուր հրապարակային ելույթ ոչ այլ ինչ է, քան «ձոն հանդուրժողականության»։ Դեռ լավ է, որ այս անգամ Սերժ Սարգսյանը որոշել է միայնակ տանել ողջ քարոզարշավը, թե չէ հանրությունը ստիպված կլիներ ունկնդրել երիտհանրապետականների եւ ՀՀԿ ցուցակում հայտնված տարբեր ժողգործիքների «գերհանդուրժողական» ելույթները։ Սակայն առանց այդ էլ ՀՀԿ-ականները, նաեւ նրանց կողմից սատարվող օլիգարխները, կարողանում են դրսեւորել մրցակիցների հանդեպ իրենց «հանդուրժողականությունը»՝ մի տեղ նրանց դաժանաբար ծեծելով եւ ստիպելով դուրս գալ ընտրապայքարից՝ ինչպես դա եղավ Արմավիրի թիվ 21 ընտրատարածքում՝ Մերուժան Մխոյանի դեպքում, մեկ այլ տեղ՝ «բետեեռ» կանանց միջոցով թեկնածուներին դուրս հանելով տարածքից՝ ինչպես դա եղավ Մալաթիա-Սեբաստիայում։

Եվ կամ՝մարդիկ ինչպես պետք է հավատան Սերժ Սարգսյանի հանդուրժողականության մասին ճառերին, երբ այդ ընթացքում նրա կողքին տեսնում են հանդուրժողականության այնպիսի տիպարների, ինչպիսին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է (Լիսկան) կամ Էրեբունիում առաջարդված Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը:

«Ժողովուրդ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30