Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանին ՀՀԿ-ն ճնշում է

Ապրիլ 20,2012 11:37

Չնայած հանդուրժողականության կոչերին, իշխող կուսակցության կողմից լուրջ ճնշումներ են սկսել կիրառել Հայաստանի քաղաքագետների միության, մասնավորապես՝ Հմայակ Հովհաննիսյանի վրա: Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց պարոն Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ «Ես մեր աշխատակիցներին խստիվ արգելել էի խոսել այն ճնշումների մասին, որոնց ենթարկվում էր մեր կազմակերպությունը՝ հունվարից սկսած, երբ սկսեց հանրային լսումների շարքը: Ես հրաժարվում էի ընդհանրապես հաշվի առնել այդ ճնշումները: Երբ միասնական շտաբը ստեղծվել է, գործում է, երբ ոչինչ չի կարող խաթարել այդ շտաբի գործունեությունը, իրավունք եմ ինձ վերապահում ներկայացնել այն ոտնձգությունները, որոնց մենք տեղի չենք տվել եւ չենք տա: ետք է ներկայացնեմ այդ ճնշումների հեղինակներն ովքեր են, նրանց ձեռագիրը վտանգ է ներկայացնում հասարակությանը»:

Դեռ հունվարին վերեւի երկու հարկերը սպասարկող Հայհիդրոէներգոնախագծի բաժնետոմսերը ձեռք բերած Սենիկ Ջուլհակյանը ինստիտուտի տնօրենի միջոցով դիմել է Հմայակ Հովհաննիսյանին, որպեսզի առանձնազրույց ունենան: Հմայակ Հովհաննիսյանը, մտածելով, որ հարեւան է, համաձայնել է հանդիպել: Վերջինս առաջարկել է վաճառել Քաղաքագետների միության տարածքը՝ հայտնելով, որ Արտաշես Գեղամյանի գրասենյակի հարցն արդեն լուծել է, տրամադրում է ինչ-որ տարածք, որն իր սեփականությունը չի, տվել է դրա դիմաց սեփականություն եւ մտադիր է տարածքի չորս սեփականատերերից նույնպես գնել կամ վերցնել տարածքը. «Ես կտրականապես հրաժարվեցի, ասելով, որ իմ բոլոր միջոցները ներդրել եմ այստեղ»
Հովհաննիսյանի մերժումը լսելուց հետո՝ սկսել են այնպիսի քայլեր անել, որոնք սովորաբար անում են բազմաբնակարան շենքերում, երբ ուզում են ազատվել մի հարեւանից՝ ջուր են բաց թողել Հմայակ Հովհաննիսյանի հարկի վրա: Հարեւանական «չուզողությունը» հանդուրժելուց հետո մարտի 27-ին Հմայակ Հովհաննիսյանը ստացել է մի գրություն, որտեղ առաջարկվում է 2-3-օրյա ժամկետում վերադարձնել տարածքը՝ ասելով, որ իրենք տարածքում կապիտալ վերանորոգում են իրականացնում եւ չենթարկվելու դեպքում կդիմեն իրավապահ մարմիններին: Սպառնացել են նաեւ փակել շենքի Քաղաքագետների միության մուտքը եւ տեղադրել սեփական դռները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30