Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Սամվել Ալեքսանյանը թող բացատրի»

Ապրիլ 20,2012 11:14

Հատված Մալաթիա-Սեբաստիայի թիվ 8 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Վահագն Խաչատրյանի հետ հարցազրույցից:

Պարոն Խաչատրյան, փաստորեն, Սամվել Ալեքսանյանն այսօր ուզում է բանավիճել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ

– Սամվել Ալեքսանյանը թող հասարակության հետ երկխոսի ու բացատրի, թե ոնց է հնարավոր, որ շաքարավազը մենակ ինքն է ներկրում Հայաստան։ Ոնց է լինում, որ կարողանում է օղիները կեղծել, եւ դրա մասին խոսում է անգամ մարդու իրավունքների պաշտպանը։ Ոնց է լինում, որ ինքը մաքսատան թղթերով աշխարհի ամենաէժան կարագն է ներմուծում Հայաստան կամ հացահատիկը։ Դրա համար մի բան է պետք, որ վերեւում նստածն ասի՝ դու արա, ես կփակեմ էդ ամեն անօրինականությունը։ Ինքը չգիտի՞ ինչ կեղծիքներ է անում։ Դրա տակից պիտի դուրս գան։ Թող իրանք դրա մասին մտածեն։ Իրենք շատ լավ գիտեն, որ էդ ամեն ինչը ջրի երես ա դուրս գալու։ Կան միջազգային շուկայական գներ, սակայն պարզվում է՝ որոշ ապրանքներ՝ շաքարավազը, կարագը, յուղը, միսը, աշխարհի ամենաէժան գներով են ներմուծվում Հայաստան։ Աշխարհում ամենաէժան ապրանքնե՞րն են արտադրում Հայաստանի համար։ Սակայն ստացվում է, որ հետո մեր մոտ այդ ապրանքների մանրածախ գինն ավելի բարձր է, քան այլ երկրների մանրածախ գինը։ Պետք է մեկ հարց տալ նրան՝ այդ հարստությունը որ կուտակել եք, ո՞ւմ հաշվին, որտեղի՞ց եւ ի՞նչ ժամանակում։

Մարինե ԽԱՌԱՏՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30