Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հավատացեք, որ չեք փոխվելու

Ապրիլ 20,2012 10:38

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավին անընդհատ հորդորում է չհավատալ այլոց խոստումներին, ինչը նույնն է թե` վստահել իրենց:

Կառավարությունը ձախողել է իր իսկ ներկայացրած ծրագիրը, մարդկանց կենսամակարդակը ՀՀԿ-ի կառավարման տարիներին բացարձակապես չի լավացել: Նախորդ տարվա պետական բյուջեն փաստացի չի կատարվել, թեև ֆինանսատնտեսական ճգնաժամ չկար:

Այս ամենի համար, սակայն, որևէ մեկը, թեկուզ բարոյական պատասխանատվության չի ենթարկվել: Նախագահը վարչապետից այս ձախողումների համար ոչ միայն երբեք բացատրություն չի պահանջել, այլև պաշտպանել ու խրախուսել է: Ընտրություններից առաջ և նախընտրական այս ընթացքում ՀՀԿ-ն ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի երբեք իր թույլ տված որևէ բացթողում չմատնանշեց, որևէ սխալի, թերացման համար հասարակությունից ներողություն չխնդրեց:

Ավելին, չնկատելու տալով ստեղծված իրավիճակը` ի հեճուկս հասարակության, նրա դժգոհությունների ու սպասելիքների, մատուցվում է առաջընթաց ու զարգացում ապրող երկրի ու հասարակության ինչ-որ անիրական մի կերպար: Դա ոչ միայն անսխալականության բարդույթի վառ արտահայտություն է, այլեւ անուղղակի հավաստում, որ իր հաղթանակի դեպքում ոչ մի իրական փոփոխություն չի լինելու:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30