Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ «Контрабанда» կամ «Մաքսանենգություն» ֆիլմի մասին (Տեսանյութ)

Ապրիլ 20,2012 10:39

«Առավոտ երիտասարդականն» իր ընթերցողին այսօրվանից տալիս է ևս մեկ նոր ժամանցի հնարավորություն: Այսուհետ կարող եք տեղեկանալ ինչպես հին, այնպես էլ նոր դուրս եկած ֆիլմերի մասին հենց մեր կայքում, իմանալ, թե աշխարհում ինչ հետաքրքիր  մեկանբանություններ են արվել դրանց մասին, հնարավորության դեպքում տեսնել ֆիլմի թրեյլերը, իսկ երեկոյան, մեր ֆեյսբուքյան էջում, դիտել ֆիլմն ամբողջությամբ: Դրանք կլինեն բոլոր ժանրերի մեջ` կատակերգությունից մինչև դրամա ու թրիլեր:

Եւ այսպես, պատրաստում ենք ադի-բուդիները, հավաքվում ընկերներով ու դիտում «Մաքսանենգություն» ( Контрабанда) ֆիլմը: Ի դեպ, այս թրիլերը Մոսկվայի կինոթատրոններում սկսել է ցուցադրվել 2012 թվականի հունվարի 12-ից, իսկ Հայաստան դեռ չի հասել:

Հեղինակը Բալտասար Կորմակուրն է: Ֆիլմի միջոցով նա նկարագրում է մաքսանենգների կյանքը` մեծ համարձակություն ու բարձր դրույքներ: Հերիք է մի քիչ թուլանալ և մահն անխուսափելի է: Իսկ այդ ոլորտում Կրիսը լավագույնն է: Նրան անվանում են Գուդինի, բայց նա դուրս է գալիս այդ կեղտոտ խաղից, ամուսնանում է և սկսում իր սեփական բիզնեսը, բայց որոշ ժամանակ հետո, համգամանքների բերումով նորից վերադառնում:

«Մաքսանենգություն»  ֆիլմը նկարահանվել է երեք քաղաքներում` ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա: Տևողությունը 109 րոպե է: Գլխավոր դերերում են Քեյթ Բեկինսեյլը, Մարկ Ուոլբերգը, Բեն Ֆոստերը, Ջիովաննի Րիբիզին, Լուկաս Խաասը, Սիմոնս Դիեգոն, Լունա Ժակլինը, Ուոլբերգ Կալեբը եւ Լենդրի Ջոնսը:

Filmx.net-ում այն ունի 80-ից ավել մեկնաբանություն: Գրեթե բոլորն են գոհ ֆիլմից: Հանդիպեցին նաև մարդիկ, ովքեր հավանել էին նաև ֆիլմի երգը (soundtrack), որի հեղինակը Քլինթոն Շորթերն է:

Ֆիլմն ամբողջությամբ, HD որակով կարող եք դիտել մի քանի ժամից «Առավոտ երիտասարդականի» ֆեյսբուքյան էջում, իսկ մինչ դա՝ Ձեզ ենք ներկայացնում «Մաքսանենգություն»-ի թրեյլերը.

 

 

 

 Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30