Ռուսաստանում շարունակում են քննարկել «Եվրատեսիլ 2012»-ի թեման, կրքերը չեն հանդարտվել: Դիմա Բիլանն ու Յանա Ռուդկովսկայան չեն թաքցնում իրենց զարմանքն ու հիասթափությունը: Օրերս Դիմա Բիլանը հայտարարել է, որ ինքը գնալու է Բաքու` հաղորդում է Loveradio.ru կայքը: «Ես կգնամ որպես հատուկ հյուր, որովհետեւ ինձ իսկապես հրավիրել են: «Եվրատեսիլի» տնօրինությունը ցանկանում է ինձ տեսնել Բաքվի բեմում ելույթ ունենալիս: Ես ելույթ կունենամ մայիսի 24-ին, կիզաեզրափակիչ փուլում: Հենց այնպես չեմ երգի, անպայման անակնկալներ կլինեն, բայց դրանց մասին ես դեռ կլռեմ»,- ասել է Դիման: Երգչի փոխանցմամբ` Բաքվում մայսի 23-ին էլ երգելու է երգչուհի Նիկիի հետ, որի հետ նաեւ «Գրկիր ինձ» երգի հիման վրա դուետ են ստեղծել: