Aravot.am-ն այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից փորձել էր մեկնաբանություն ստանալ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի՝ նախօրեին արած այն հայտարարության առնչությամբ, թե «ընդդիմության լիդերն այսօր «Ժառանգությունն» է, թեեւ մինչեւ ընտրարշավը բոլորը համոզված էին, որ ընդդիմության առաջնորդը ՀԱԿ-ն է»: Լեւոն Զուրաբյանը նախ ասել էր, թե ամեն մեկի կարծիքը հո չի մեկնաբանելու, ապա ավելացրել. «Նման մարդ չեմ ճանաչում, բայց իսկական տեխնոլոգ է ուրեմն»:
Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Քոչարյանը Լեւոն Զուրաբյանի հայտարարությանն այսպես հակադարձեց. «Ես չգիտեմ՝ ինքն ինձ ճանաչո՞ւմ է, թե՞ ոչ, բայց ես իրեն շատ լավ եմ ճանաչում: Ինքը շատ հայտնի մարդ է, ո՞նց կարող եմ ես իրեն չճանաչել, որովհետեւ ինքը իմ շատ լավ ընկերոջ եւ անվանի խմբագիրներից մեկի՝ Շողեր Մաթեւոսյանի ամուսինն է, ու Հրանտ Մաթեւոսյանի փեսան: Հետո ես այդպես շատ չեմ երեւում հեռուստաեթերում, ու անվանի մարդկանցից որեւէ մեկի ոչ ամուսինն եմ, ոչ փեսան»: