Երգչուհի Ալլա Պուգաչովան վատառողջ է: եվ չնայած նա ամեն կերպ փորձում է թաքցնել այդ փաստը, բայց դա այնքան էլ չի ստացվում: Բժիշկները երգչուհուն արգելել են խմելն ու ծխելը, բայց տիկինը շատ համառն է: Նույնիսկ Գալկինին չի հաջողվում կնոջը փրկել ալկոհոլային կախվածությունից, ինչը վերջին շրջանում առավել շատ է խանգարում բժիշկների աշխատանքին: Պուգաչովան հայտարարել է, որ մեռնել դեռ չի պատրաստվում, քանի որ շատ կիսատ գործեր ու նպատակներ ունի: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Պուգաչովան որոշել է միանգամից երեք երեխա որդեգրել: Այս փաստը գթասիրտ երգչուհին չի հաստատել, բայց ոչ էլ հերքել է, պարզապես նշել է, որ իր թոռնիկներն այժմ մեծացել են, իսկ ինքը փոքրիկներ կարիք է զգում: