«Ֆորբս» հանդեսի հրապարակած Ռուսաստանի 200 ամենահարուստ բիզնեսմենների ցուցակը գլխավորող տասը միլիարդատերերից հինգն այս կամ այն կերպ կապված է սպորտի հետ:
Ալիշեր Ուսմանով` Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ, Լոնդոնի «Արսենալ» ՖԱ համասեփականատեր:
Վլադիմիր Պոտանին` հայտնի է Սոչիի օլիմպիական խաղերի մարզակառույցների շինարարությունում բազմամիլիարդանոց ներդրումներով:
Միխայիլ Պրոխորով` Ռուսաստանի բիաթլոնիստների միության նախագահ:
Վիկտոր Վեկսելբերգ` 2012 թվականից ֆինանսավորում է Սամարայի «Կռիլյա Սովետով» ֆուտբոլային ակումբը:
Ռոման Աբրամովիչ` Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ