Ռուսաստանաբնակ հայ սուսերամարտիկ Յանա Եգորյանը այս ամիս երրորդ լուրջ նվաճումն արձանագրեց:
Նա Վլադիկավկազում անցկացված Ռուսաստանի առաջնության թրասուսերակիրների մենապայքարի եզրափակիչում խոցումների 15:13 տարբերությամբ հաղթեց Վիկտորիա Կովալյովային եւ նվաճեց չեմպիոնի կոչումը:
Յանան այս ամսվա սկզբին Մոսկվայում անցկացված աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել մենապայքարում եւ երկրորդ տեղը գրավել՝ թիմային պայքարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ