Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ն ուզում է հարվածել Սամվել Ալեքսանյանի բիզնեսի՞ն (Տեսանյութ)

Ապրիլ 19,2012 21:50

ՕԵԿ-ի նախընտրական ծրագրում մի խոստում կա՝ «Մենք ուզում ենք, որ ոչ թե մեկն ունենա 100 խանութ, այլ 100 հոգի՝ մեկական խանութ»: Այսինքն՝ մենաշնորհների դեմ պայքարելու են:

Հաշվի առնելով, որ մեր երկրում «100 խանութ ունեցող» ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք Սամվել Ալեքսանյան, այսօր Aravot.am-ը ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանին հարցրեց՝ ՕԵԿ-ը պայքարելու է Սամվել Ալեքսանյանի դե՞մ: Պարոն Շահգելդյանը պատասխանեց «Մեր համար սկզբունքը հետեւյալն է. Խոսքը չի վերաբերում կոնկրետ անձանց: ՕԵԿ-ը մշտապես մոտեցում է ցուցաբերել իրավական կարգավորման: Եվ այս տեսանկյունից մենք քայլն արդեն կատարել ենք: Դա համապատասխան օրենսդրական նախաձեռնությունն է, որը ներկայացվել է Ազգային ժողով եւ որը վերաբերում է այսպես կոչված սուպերմարկետների կամ հիպերմարկետների կառուցման կանոնակարգմանը: Արտասահմանում այս մոտեցումը կա. այն շրջանները, որտեղ որ նպատակահարմար է հասարակական տեսանկյունից՝ այնտեղ պետք է կառուցվեն: Եթե մեծ խանութները կառուցվում են, որոնք բերում են փոքր խանութների փակմանը, սնանկացմանը, ապա մենք բնականաբար գտնում ենք, որ այս համակարգը պետք է փոխվի»:

Մեր դիտարկմանը՝ հիպերմարկետ ու սուպերմարկետ Սամվել Ալեքսանյանն ունի, ստացվում է, որ հարվածում եք նրա բիզնեսին՝ Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Մենք ոչ մեկի բիզնեսին չենք հարվածում: Յուրաքանչյուր մարդ Հայաստանում պետք է կարողանա տեսնել, որ պետք է հնարավորություն տալ կանոնակարգված աշխատել ե՛ւ սուպերմարկետներին, բայց դրա հետ միասին մենք չպետք է գնանք այն մոտեցմանը, որպեսզի այս պրոցեսը լինի անվերահսկելի, այսինքն՝ դա կանոնակարգվելու է»: Մեր հարցին՝ հիմա անվերահսկելի՞ է՝ պարոն Շահգելդյանըբ պատասխանեց. «Մենք կարծում ենք, որ այսօր իրավիճակը պետք է փոփոխվի, որովհետեւ բազմաթիվ փոքր խանութներ արդեն փակվել են: Այսինքն՝ օրենսդրորեն կարգավորել, օրենսդրորեն մուտք գործել: Իսկ ինչ վերաբերում է այս կամ այն անձին, ոչ մի օրենսդրական նախաձեռնություն երբեք չի կարող ուղղված լինել այս կամ այն անձի դեմ, որովհետեւ սուպերմարկետների կամ հիպերմարկետների ցանցեր ունեն տարբեր սեփականատերեր: Այնպես որ խնդիրը երեւույթի մեջ է: Մենք ինչ որ ասել ենք, ինչ մոտեցում որպես կարգախոս ենք ներկայացնում, այդ կարգախոսն իրականացնում ենք մենք օրինաստեղծ ճանապարհով: Եվ դա ոչ թե ասում ենք, այն արդեն իսկ ներկայացված է, որպեսզի կանոնակարգվի սուպերմարկետների կառուցումը, որպեսզի չփակվեն մանր ու միջին բիզնեսը, խանութները, որովհետեւ յուրաքանչյուր խանութ պահում է իրեն, տիրոջը եւ մի քանի հոգու: Սա բերում է լուրջ խնդիրների »:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30