Ապրիլի 18-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանագոտում հրազենային վնասվածքից զոհվել էր 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ Մարգարյանը, վիրավորվել՝ 22-ամյա Կարեն Մովսիսյանը: Նրանք երկուսն էլ զորակոչվել էին Արաբկիրի զինկոմիսարիատից 2010թ. գարնանը, եւ առաջիկայում պետք է զորացրվեին: Դեպքի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ, կատարվում է քննություն: Մեր իրազեկ աղբյուրները հայտնում են, որ այդ գործով ձերբակալվել է դասակի հրամանատար, հենակետի ավագ, ավագ լեյտենանտ Լենտուշ Գրիգորյանը: Նա Բագրատաշեն գյուղի բնակիչ է: Լենտուշ Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն բանի հետ, որ վերոհիշյալ դեպքը տեղի է ունեցել հայ զինծառայողների կրակոցների հետեւանքով: