Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուրեն Զոլյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ

Ապրիլ 19,2012 21:13

Որպես հանրային խորհրդի անդամ, այսօր` ապրիլի 19-ին, Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում է ունեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրեն Զոլյանը:

Հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվել, Զոլյանն արձագանքեց. «Ներողություն դա եղել է փակ հանդիպում` առանց լրատվամիջոցների առկայության, հետեւաբար «Նո քոմենթ»:

Ի դեպ, Սուրեն Զոլյանը նշեց, որ ինքը եղել է հանրային խորհրդում, երբ իրենց համալսարանի ուսանողին բերման են ենթարկել: «Այդ լուրը ինձ հասավ, ես եկա ոստիկանություն ուսանողների հետ եւ ի պատիվ ոստիկանության, 15 րոպեից այդ տղային ազատ արձակեցին: Ավելին կարող են ասել դեպքի ականատեսները: Այդ ամենը տեսաձայնագրվել եւ ձայնագրվել է, որքան գիտեմ»,-ասաց նա:

Այդուհանդերձ, Սուրեն Զոլյանը նշեց, որ տեղի ունեցածը բուհական ինքնավարության կոպիտ խախտում է, երբ ներս են խուժում մանկավարժական, ինչպես նաեւ բժշկական համալսարանի ուսանողները եւ դրանից հետո ոստիկանությունը: «Անթույլատրելի է, եւ ես կոչ եմ արել մեր ուսանողներին կապվել Եվրոպայի գործընկերների հետ եւ աղաղակել այս համալսարանական դարավոր ստեղծված ինքնավարության խախտման մասին»,- նշեց Սուրեն Զոլյանը, հավելելով. «Այստեղ շատ են խոսում Բոլոնիայի գործընթացի մասին, բայց Բոլոնիայի հենց առաջին տարրը դա բուհի ինքնավարությունն է, եւ շատ երկրներում օրենքով ամրագրված է, որ ոստիկանությունն իրավունք չունի մուտք գործել համալսարանի տարածք, նա կարող է մուտք գործել միայն համալսարանի ղեկավարության համաձայնությամբ: Հակառակը կարող է լինել միայն միայն ծանր հանցագործության դեպքում: Այդ ինչ ծանր հանցագործություն էր կատարվել բուհում, որ այդպիսի  իրավունք է վերապահել ոստիկանությանը: Սա խայտառակություն է մի երկրի համար, ով հավակնում է դառնալ Բոլոնիայի քարտուղարություն եւ Եվրոպայի համար ինչ-որ մի առումով էտալոն լինել»: Իսկ հարցին, թե Սուրեն Զոլյանը շարունակո՞ւմ է պաշտոնավարել որպես ռեկտոր, նա արձագանքեց. «Ես այդ բուհի համար պատասխանատվություն եմ կրում: Ոնց ուզում եք անվանեք»:

News.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30