Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան.«Մենք չունենք ստելու կարիք եւ թշնամական քարոզչության անհրաժեշտություն»

Ապրիլ 19,2012 20:48

Շենգավիթ վարչական համայնքում ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր 30-րոպեանոց նախընտրական հանդիպման ժամանակ ներկայացրեց ՀՀԿ նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերվող հատվածը:

Նա նշեց, որ ՀՀԿ-ն, որպես կառավարող ուժ, նախորդ տարիներին որոշակի արդյունքների է հասել, Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացնելու գործում: «Մեզ դիտում են որպես հուսալի գործընկեր՝ թե ՌԴ-ում, թե Եվրոպայում, թե ԱՄՆ-ում եւ թե Արեւելքում: ՀԱՊԿ-ի շրջանակներում ուժեղացրել ենք արտաքին ագրեսիային հակազդելու համակարգը: Ավելի պարզ ասեմ. հնարավոր պատերազմը կանխելու հարցում գործուն միջոցներ ենք ձեռք առել: Դրան զուգահեռ, ապահովել ենք ուժերի հավասարակշռությունը: Մենք պաշտպանել ենք խաղաղությունը, որի գինը, սիրելի հայրենակիցներ, համոզված եմ, որ գիտեք»,– ասաց նախագահը: Նաեւ հավելեց, որ Արցախին ցուցաբերվում է համակողմանի աջակցություն եւ ասաց՝ «համոզված ենք, որ ԼՂՀ-ն պետք է դառնա ընթացող բանակցությունների լիիրավ անդամ»:

Նախագահը նշեց, որ այս տարիներին ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը հիմնված է եղել նախաձեռնությունների վրա եւ այդպիսին էլ լինելու է այսուհետ եւս: «Մենք բարձրացնելու ենք ՌԴ-ի հետ կնքված պայմանագրերի իրագրծման արդյունավետությունը: Այստեղ, մի կողմից ունենք իրավական բավարար բազա, մյուս կողմից, կա հսկայական ներուժ, որ դեռ պետք է կենսագործվի: ԵՄ-ի հետ վիզաների վերացումը ու համապարփակ եւ ազատ առեւտրի համաձայնագրերի կնքումը մեր օրակարգում է եւ մենք հասցնելու ենք ավարտին»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ դրանք համարելով ՀՀ-ի իրական մերձեցման կարեւորագույն օղակներ, որոնք դրական ազդետություն կարող են ունենալ մեր հասարակության ու տնտեսության վրա: Նախագահը նաեւ խոսեց այն մասին, որ ԵԺԿ-ին ՀՀԿ-ի անդամակցումը նույնպես նպաստելու է ՀՀ-ի տնտեսական եւ արտաքին քաղաքական վերելքներին ու որպես իրական արդյունք շենգավիթցիներին խոստացավ, որ իրենք աշխատատեղեր եւ արտադրություն զարգացնելու հնարավորություններ են ունենալու:

Ասաց, որ Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին կրկնապատկելու են ջանքերը՝ ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ: Նախագահը կոչ արեց սառնասրտությամբ եւ համբերատարությամբ վերաբերվել Ֆրանսիայի սենատի՝ Ցեղասպանությունը քրեականացնող  օրինագծի առիթով Ֆրանսիայի սահմանադրական դատարանի կայացրած վճռին, քանի որ միջազգային ասպարեզում իրավունքների ու շահերի պաշտպանությունը բարդ գործընթաց է: Սերժ Սարգսյանը թեւե ոչ ուղղակի, բայց խոսք ուղղեց նաեւ մեր հարեւան Ադրբեջանին. «Մենք ունենք ուժեղ պետություն, որովհետեւ իր կողմն է արդարությունը: Ի տարբերություն ոմանց, մենք չունենք ստելու կարիք եւ թշնամական քարոզչության անհրաժեշտություն: Մեր արտաքին քաղաքականության կարեւոր բաղադրիչն է պատմական ճշմարտության պաշտպանությունը»:

Նախագահը նաեւ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները դիտարկեց իբրեւ ոչ միայն ներքին քաղաքական հարց, քանի որ Հայաստանը չի կարողդուրս գալ աշխարհի ուղեծրից: Ասաց, որ ազատ, արդար ընտրությունները պետք են նախեւառաջ Հայաստանին, որ բարեփոխումներից օգուտ ենք քաղելու մենք:

Ի դեպ, չնայած անձրեւոտ եղանակին, վարչական շրջանի  ՀՀԿ-ական ղեկավարը  կարողացել էր պատշաճ բազմություն ապահովել նախագահի հետ հանդիպման համար: Կողքիս կանգնած ուսուցչուհիները, սակայն, չէին թաքցնում իրենց դժգոհությունը: Մեկն առաջարկում էր տնօրենից աննկատ հեռանալ, մյուսն էլ սրտնեղած պատասխանեց. «Կասեն, մոտը կնշի, վաղը-մյուս օրը մի ժամ ավել դաս ուզենք՝ կասի՝ իսկ դուք եկել էի՞ք հանդիպմանը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30