«Forbes» հանդեսը հրապարակել է 2011 թվականին ամենից բարձր վարձատրված ֆուտբոլիստների անունները:
Այն գլխավորել է «Լոս Անջելես Գելեքսիի» կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը, որն անցած տարի վաստակել է $47 միլիոն, որից 37 միլիոնը՝ գովազդներից եւ հովանավորներից:
Երկրորդը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ $ 42 միլիոնով: Դրա կեսը պորտուգալացին վաստակել է հովանավորական գործարքներից:
Եռյակը եզրափակում է վերջին երեք տարիների աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին («Բարսելոնա»): Նա 2011-ին հարստացել է $ 39 միլիոնով, որից 19 միլիոնը ստացել է հովանավորներից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ